• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մանկամտության դառը պտուղները

Վահրամ Աթանեսյան 11:30 | 16.08.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 16.08.2022
helicopter

2015-ի, կարծեմ, ամռանը «Առավոտ»-ից ինձ հարցրին՝ ինչ կարծիքի եմ Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի սրացման մասին։ Պատասխանեցի, որ «սա պատերազմ է»։ 2014-ի օգոստոսին, ստույգ օրը չեմ հիշում, հակառակորդն առաջին անգամ մարտական ԱԹՍ կիրառեց եւ թիրախավորեց «Օսա» ՀՕՊ կայանք։ Պաշտոնական տեղեկատվություն, իհարկե, չտարածվեց։ Հարցազրույցի հրապարակումից երկու-երեք ամիս անց Աղդամի ուղղության օդային տարածքում խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը։

Մոտ տասը օր հակառակորդը հրաժարվում էր զոհված օդաչուների մասունքները վերադարձնելուց։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դա իրականացվեց հատուկ գործողության միջոցով։ Այսօր կարդացի ՊԲ մամուլի նախկին խոսնակի գրառումը, թե մանկամտություն է վստահել օրվա իշխանությանը, եթե նա պետական մակարդակով հանձնում է Բերձորը եւ Աղավնոն, բայց ունակ չէ անգամ կազմակերպված տարհանում անելու։

Խոսքը Հայաստանի՞, թե՞ Արցախի իշխանությանն է վերաբերում՝ պարզ չէ։ Բայց եթե տեղն է եկել, պետք է իրական մանկամտության մի քանի «դասական» օրինակ բերել։ Մանկամտություն չէ՞ր հավատը, որ Ստեփանակերտում քաղաքացիական օդանավակայան կգործի, եւ մենք, ընդամենը 20 դոլար վճարելով, 45-50 րոպե թռիչքից հետո վայրէջք կկատարենք «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ տեսանելի ապագայում օդային կամուրջ կկապենք նաեւ երրորդ-չորրորդ երկրի հետ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը պաշտոնապես դիմել էր ICAO-ին, վերջինս էլ հայկական կողմին հայտնել էր, որ թռիչքները կթույլատրվեն միայն Բաքվի համաձայնության դեպքում։

Այսօր ո՞վ է հարցնում, թե ինչ գումարներ են ծախսվել օդանավակայանի գլխավոր մասնաշենքի կառուցման, տեխնիկական միջոցների ձեռքբերման եւ այդ ամենի անիմաստ պահպանման վրա։ Ոչ ոք չի հետաքրքրվում, ոչ ոքի չի հուզում, որովհետեւ դա «մաքուր հայրենասիրական նախագիծ» էր կամ պետական «ինքնիշխանության առհավատչյա»։ (Ըստ օդում կախված լուրերի՝ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցմանը մասնակցել են նաեւ Թուրքիայում գրանցված շինարարական ընկերություններ, այդ երկրից են ձեռք բերվել նաեւ որոշ տեխնիկական միջոցներ, բայց դա այլ խոսակցության նյութ է)։

Մանկամտություն չէ՞ր ապրիլյան քառօրյա մարտերից հետո «եվրոպական չափանիշներով» Թալիշ վերականգնելու ծրագիրը։ Թշնամին գրավել էր գյուղի վրա իշխող բարձունքը, որտեղից Աստծո ամեն լուսաբացի հատուկենտ թալիշցիների «ջերմ ողջույններ» էր հղում Ադրբեջանի պետական դրոշը, իսկ երկու-երեք կիլոմետր ներքեւ եռում էր շինարարությունը։ Որեւէ մեկը հաշվե՞լ է, թե ինչ գումարներ են ծախսվել Թալիշում մի քանի տասնյակ շքեղ առանձնատների կառուցման, այդ թաղամասի փողոցների ասֆալտապատման, մայթերի ողորկման-սալարկման, պետերբուրգյան ոճի գիշերային լուսավորության վրա։

Մանկամտություն չէ՞ր անեղծ հավատով վերաբերվել պաշտպանության բանակի առույգ հաղորդագրություններին, երբ շփման գծում իրական մարտական հերթապահություն կատարող կրտսեր սպաները եւ շարքային զինվորները գրեթե տրամագծորեն հակառակ պատկերն էին ներկայացնում։

Եվ, վերջապես, մանկամտություն չէ՞ր Արցախի քաղաքական դաշտի ամայացումը հանուն «ներքին կուռ միասնականության»։ Աղետալի ընթացք, որ սկզբնավորվեց 2007-ին՝ նախագահի «միասնական թեկնածուի» առաջադրմամբ, եւ շարունակվեց տասներեք տարի։

Արցախի պետական համակարգի այսօրվա դեգրադացվածության պատճառը դա է։ Մսխման են դրված վերջին ռեսուրսները։ Ո՞վ եւ ինչպե՞ս կկանխի անկումը։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են
հաջորդը
Հայտնաբերվել է 17 զոհված, եւս 8-ն անհետ կորած է համարվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն