• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայտնաբերվել է 17 զոհված, եւս 8-ն անհետ կորած է համարվում

aliq 11:45 | 16.08.2022
aliq 11:45 | 16.08.2022
Surmalu

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 17 քաղաքացիներից 14-ն են՝ Միսակ Պատվականի Մարգարյանը, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը, ծնված 2018 թ․ եւ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը,  ծնված 1976 թ․։ Մնացած չորս քաղաքացիների ինքնությունը դեռ պարզված չէ։

ՀՀ ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է նաեւ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ փոխանցել է, որ ենթադրյալ անհայտ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

Անհայտ կորած համարվողների ցանկը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհայտ կորած համարվող 8 քաղաքացիների՝ արտակարգ իրավիճակների նախարարության թարմացվող ցանկը։

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

5․ Արամ Հարությունյան

6․ Դավիթ Մխիթարյան

7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

Ցուցակը կազմվել է ԱԻՆ «911» թեժ գծին ստացված ահազանգերի հիման վրա։

Անհայտ կորած քաղաքացիների վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Երեւանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, ասված է հաղորդագրությունում:

Հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մանկամտության դառը պտուղները
հաջորդը
Pfizer-ի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն