• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հարազատներին անհիմն հույսեր մի՛ տվեք․ Փամբուխչյան

aliq 12:41 | 16.08.2022
aliq 12:41 | 16.08.2022
Surmalu

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ  անհայտ կորած է համարվում: Նախարարը հայտնել է, որ 18 անհայտ կորած համարվողներից մեկի վերաբերյալ տեղեկություն են ստացել, որ տվյալ քաղաքացին երկրում չէ։ «Այսինքն՝ ողջ է եւ ընդհանրապես այստեղ չի եղել»,- շեշտել է Փամբուխչյանը։

Նախարարը նշել է, որ ներկայում կատարվում է միայն հովացման աշխատանք, փրկարարները ամբողջ ծավալով զբաղված են միայն որոնողափրկարարական աշխատանքներով։

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծել է, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են մարդ հայտնաբերել:

Անդրադառնալով մամուլում եւ սոցիալական ցանցերում փլատակներից ողջ մարդկանց հայտնաբերելու վերաբերյալ շրջանառվող տարատեսակ լուրերին՝ Փամբուխչյանը հորդորել է զերծ մնալ նման լուրեր տարածելուց, քանի որ դրանով անհիմն հույսեր են տալիս հարազատներին։

Ըստ նրա՝ հրդեհը սկսվել է հրավառ նյութերի պահեստից։ Սակայն նախարարը դժվարացել է նշել, թե կոնկրետ շինության որ հարկում է եղել պայթյունը: Նախարարը նաեւ դժվարացել է ասել՝ երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները:

Փամբուխչյանը նշել է, որ պայթյունի տարածքում օրվա ընթացքում շուրջ 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքները կատարում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի եւ ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները: Նախարարը հավելել է, որ մարդկային ռեսուրսի եւ տեխնիկայի պակաս չկա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Pfizer-ի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով
հաջորդը
Անկյուն քշվածը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Գագիկ Ադիբեկյանի բաց նամակը՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

  • 3

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 4

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 5

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն