• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հիմնականում եղել են վերջույթների կոտրվածք, մաշկի վնասվածք, այրվածք

aliq 12:21 | 17.08.2022
aliq 12:21 | 17.08.2022
1-03

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը հայտնել է, որ օգոստոսի 17-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ Երեւանի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ «Սուրմալուի» պայթյունից տուժած 5 քաղաքացի։

Ղոնյանը հավելել է, որ հիվանդանոցներում են մնացել հիմնականում կոտրվածքներ ստացած քաղաքացիները։ «Բոլորի վիճակն այս պահին բավարար է։ Սակայն դեռեւս կարիք ունեն հիվանդանոցային պայմաններում հսկողության եւ բուժման»,– հայտնեց Ղոնյանը։

Դեպքից հետո հիվանդանոցներ տեղափոխված 61 անձինք հիմնականում ունեցել են վերջույթների կոտրվածքներ, մաշկի վնասվածքներ, այրվածքներ։ Նրանց մեծ մասը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, ստացիոնար բուժման կարիք չի եղել։ Պայթյունից տուժածներից մեկը շարունակում է դեռեւս բուժում ստանալ Այրվածքաբանության ազգային ինստիտուտում։

Զոհվածներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին՝ 13։23-ին տեղի ունեցած պայթյունից  հետո օգոստոսի 16-ի՝ 17:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 մարդու դի։ Նրանցից 14-ի ինքնությունը հաստատվածների թվում են 1964-ին ծնված Միսակ Պատվականի Մարգարյանը, 1967-ին ծնված Անահիտ Վազգենի Մխիթարյանը, 1960-ին ծնված Ջեմմա Սարգսի Նազարյանը,  1960-ին ծնված Վարդան Գուրգենի Քոչարյանը, 1966-ին ծնված Գայանե Արտավազդի Ավետիսյանը, 1980-ին ծնված Արամ Կոմիսարի Հայրապետյանը, 2000-ին ծնված Վաչագան Վահագնի Եղոյանը,  1980-ին ծնված Էռնա Մանվելի Գրիգորյանը, 1987-ին ծնված Հարություն Սամվելի Գարաքյանը, 1992-ին ծնված Մարիամ Արմենի Խաչատրյանը,  1994-ին ծնված Սիրարփի Արմենի Խաչատրյանը,  2018-ին ծնված Մարատ Կարենի Շահբազյանը, 1976-ին ծնված Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը, 1951-ին ծնված Արտավազդ Հայրապետյանը եւ Անահիտ Զարզանդի Խալաթյանը ( տարիքը չի պարզվել)։ Փլատակներից հանված մեկ քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը եւ Վանիկ Ամիրխանյանը։

ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ավելի վաղ հայտնել է, որ ԱԻՆ-ում չեն բացառել, որ փլատակներում լինեն մարդիկ, որոնց մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չի ստացել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Սուրմալու»-ում 4 տոննա պայթուցիկ է եղել. Փամբուխչյան
հաջորդը
ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն