• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայկական կո՞ղմն է շտապել, թե՞ ռուսական կողմն է հապաղել

aliq 11:45 | 18.08.2022
aliq 11:45 | 18.08.2022
russian peacekeepers Artsakh

Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մինչեւ այլընտրանքային ճանապարհը չշահագործվի, ռուս խաղաղապահները Լաչինի գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի։

Բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ դրա վերաբերյալ պայմանավորվածություն կա, եւ կողմերն ուղիղ կապի մեջ են, սակայն չի  մանրամասնել՝ ինչ պայմանավորվածության մասին է խոսքն ու կոնկրետ ում միջեւ։

«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի այլընտրանքային միջանցքը կբացվի։ Եռակողմ հայտարարությունում նշված են քայլերը, քայլերի հերթականությունը․ նախ կառուցվում է միջանցքը, եւ մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգկիլոմետրանոց միջանցքն այդ ճանապարհի շուրջ»,- շեշտել է Սելեզնյովը:

Բաքուն պահանջել էր Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել

Օգոստոսի սկզբին՝ Արցախում վերսկսված մարտական գործողություններից հետո, Ստեփանակերտը հայտարարել էր, թե ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմը պահանջել է Հայաստանի հետ կապը նոր երթուղով կազմակերպել։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ գործող ճանապարհի վրա ընկած համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի բնակիչներին զգուշացրել էր, թե օգոստոսի 25-ից հետո այդ տարածքում ռուսական զորք չի լինելու, ուստի անհրաժեշտ է մինչեւ ամսվա վերջը լքել տները:

Մինչդեռ Ռուսաստանի փոխդեսպանը օգոստոսի 17-ին պնդել է, թե ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, երբ նոր ճանապարհն արդեն պատրաստ կլինի։

«Ռուսաստանցի խաղաղապահները նոր միջանցքը չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, եւ այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերն ուղիղ կապի մեջ են, եւ ձեզ վստահեցնում եմ՝ խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի, քանի դեռ նոր միջանցքը չկա»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է Մաքսիմ Սելեզնյովը։

Ստեփանակերտը հաստատել է Մոսկվայի պնդումը

Ինչպե՞ս է ծագել օգոստոսի 25-ի վերջնաժամկետը, ո՞ւմ միջեւ են ձեռք բերվել պայմանավորվածությունները, եւ օգոստոսի 25-ից հետո, երբ, ըստ հայկական կողմի, կսկսի գործել այլընտրանքային, սակայն անավարտ ճանապարհը, արդյո՞ք կլինեն այնտեղ ռուս խաղաղապահներ։

«Ազատությունն» այս հարցերով դիմել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն։ Այնտեղից ուղղորդեցին Արցախի Անվտանգության խորհուրդ, որտեղից ստացված պաշտոնական պատասխանը փաստացի հաստատում է՝ ռուս խաղաղապահները նոր ճանապարհի վրա կվերատեղակայվեն դրա «շինարարության ավարտից հետո»։

Պաշտոնական Երեւանը մինչ այդ հայտարարել է, որ ճանապարհի սեփական հատվածը կավարտի ամիսներ անց միայն՝ հաջորդ տարվա մայիսին։

Հրադադարի խախտումները լինում են խաղաղապահների թողտվությամբ․ Փաշինյան

Շաբաթներ առաջ այս հարցով առաջին եւ մինչ այժմ միակ հրապարակային ելույթում Հայաստանի վարչապետն ասել էր, որ անհրաժեշտ է եռակողմ ձեւաչափով փաստաթուղթ ստորագրել թե՛ խաղաղապահների վերատեղակայման, թե՛ Ղարաբաղը սնուցող ենթակառուցվածքների վերաբերյալ։ Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Բաքուն համաձայնել է նման փաստաթուղթ ստորագրել։

Նույն օրը կառավարության նիստում Հայաստանի վարչապետը քննադատել էր ռուս խաղաղապահներին՝ պնդելով, թե հրադադարի խախտումները լինում են նրանց ներկայությամբ ու թողտվությամբ։

ՌԴ ԱԳՆ-ն «անհիմն» է որակել հայկական կողմի քննադատությունը

Օրեր անց Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաեւն «անհիմն» է որակել հայկական կողմի այս քննադատությունը։

Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդը օգոստոսի 17-ին փոխանցել է, որ Նեչաեւի ասածին ավելացնելու բան չունի՝ ընդգծելով, որ ռուսական առաքելությունն իրեն տրված լիազորությունների շրջանակում անում է առավելագույնը: Ռուս դիվանագետը հավելել է, որ ցանկալի կլիներ բոլոր կողմերը, ներառյալ ադրբեջանական զորքերը զսպվածություն ցուցաբերեին։

«Գլխավորն այն է, որ հայկական հանրությունը Երեւանում ու Ստեփանակերտում պետք է հասկանան, որ ռուս խաղաղապահ զորախումբն իր կարողության առավելագույնն է անում, որպեսզի քաղաքացիական բնակչությանը հնարավորինս հետ պահի պատերազմի սարսափներից»,- ընդգծել է Մաքսիմ Սելեզնյովը։

Միաժամանակ Ռուսաստանի փոխդեսպանը շեշտել է, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնելու ռուսաստանյան խաղաղապահ զորակազմը Արցախում, եթե Երեւանն ու Բաքուն այդ հարցում համաձայնության գան։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Որովհետեւ պահանջատեր ենք
հաջորդը
Տուգանվել են լուրերը գովազդով ընդհատելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն