• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ամենաէժանն՝ Անկարայում, ամենաթանկն՝ Ամստերդամում

aliq 15:50 | 22.08.2022
aliq 15:50 | 22.08.2022
Kazakhstan gas

Թուրքական Yeni Şafak պարբերականը հայտնել է, որ եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազը ստանում են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի սպառողները։

«Էներգետիկ ճգնաժամի պատճառով բնական գազի սպառողների հաշիվներն ամբողջ աշխարհում արագորեն ավելացել են։ Նախապատրաստվելով խիստ ձմռանը՝ եվրոպացիները պայքարում են բնական գազի աճող հաշիվների դեմ։ Եվրոպական մայրաքաղաքների շարքում ամենաէժան գազն Անկարայում է՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 4,68 լիրա (0,25 դոլար)»,- գրում է պարբերականը։

Ամենաթանկ բնական գազը Նիդերլանդներում է՝ 3,01 եվրո մեկ խորանարդ մետրի դիմաց։ Անգլիայի բնակիչները 1,96 եվրո են վճարում, Բեռլինում՝ 1,83 եվրո, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ 0,56 եվրո։ Աթենքում մեկ խորանարդ մետրի դիմաց գանձում են 1,82, իսկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ 1,45 եվրո։

Տարեկան 45 միլիարդ խորանարդ մետր բնական գազ կխնայի

Օգոստոսի 9-ին ԵՄ-ում մեկնարկել է գազային արտակարգ իրավիճակների իր ծրագիրը՝ պատրաստվելով էներգախնայողության, եթե Ռուսաստանը լիովին փակի իր գազի փականները: Նախատեսվում է, որ ԵՄ երկրները 2023-ի մարտի վերջին վերջին 5 տարվա միջին սպառման համեմատ 15%-ով կամավոր կնվազեցնեն գազի սպառումը։ Եթե ​​դա չբավարարի, խնայողության միջոցները պարտադիր կդառնան։ ԵՄ հանձնաժողովը նպատակ ունի տարեկան խնայելու 45 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Բացի դրանից՝ կարագացվեն նաեւ տարածաշրջանում գազի պահուստները լրացնելու ջանքերը։

Համաշխարհային պահուստների 24%-ը՝ Ռուսաստանում

Բնական գազն ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի արտադրության եւ ջեռուցման համար օգտագործվող աղբյուրներից մեկն է։ Ռուսաստանն ունի բնական գազի ամենամեծ պաշարներն աշխարհում։ Ընդհանուր պահուստների մոտ 24%-ը Ռուսաստանի ձեռքում է, իսկ նրա դեմ էմբարգոն գների կրկնապատկման պատճառ է դարձել։ Որոշ երկրներ, ներառյալ Թուրքիան, սուբսիդիաներ կիրառեցին եւ փորձեցին պաշտպանել իրենց սպառողներին թանկացումներից։

Սպասվում է, որ Եվրոպայում բնական գազի ճգնաժամը կխորանա ձմեռային սեզոնին՝ Ռուսաստանից բնական գազի մատակարարման կրճատման եւ էմբարգոյի մասին որոշումների արդյունքում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խնդիրը կլուծվի եռակողմ հայտարարության հիման վրա. ՌԴ դեսպանատուն
հաջորդը
Թռիչքների սահմանափակումը կրկին երկարաձգվել է

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն