• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քաշաթաղցիներն ունեն բնակարանի, փաստաթղթերի եւ այլ խնդիրներ

aliq 17:59 | 18.03.2021
aliq 17:59 | 18.03.2021
Artsakh Kahstagh Berdzor

Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը քաշաթաղցիների բազմաթիվ խնդիրների շարքում նշում է նրանց բնակարանային խնդիրը՝ պատերազմի հետեւանքով Քաշաթաղի բնակավայրերից տեղահանված մոտ 10 հազար քաշաթաղցի բնակարանային ապահովման խնդիր ունի: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խմբագիր Ըռքոյանը նշել է, որ քաշաթաղցիների մեծ մասը տեղահանվելուց հետո վերադարձել է Հայաստանի իրենց նախկին բնակավայր, բայց այդ բնակավայրերում նրանք ժամանակին վաճառել են իրենց տները՝ խանդավառվելով Քաշաթաղի բնակվելու  ծրագրով: Կան քաշաթաղցի ընտանքիներ, որոնք այժմ բնակվում են հասարակական նշանակության օբյեկտներում, որտեղ բացակայում են կենցաղային նվազագույն պայմանները:

Ներկայումս Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում գրանցված է 3-4 հազար քաշաթաղցի ընտանիք: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից Քաշաթաղ եւ Քարվաճառ տեղափոխված փախստականները: Վերջիններիս խնդիրների մասին էլ այսօր խոսել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրանք հայտնել են, որ կան քաշաթաղցի շատ  ընտանիքներ, որոնք փաստաթղթային խնդիրների պատճառով չեն կարողանում օգտվել ֆինանսական աջակցության ծրագրերից:

Երկուսն էլ նշել են, որ փախստականների վերադարձի հետ կապված խնդիրների լուծման ու ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության գործում, բացի միջազգային կառույցներից, անելիքներ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը՝ ըստ հրադադարի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների:

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱԿ-ի հայտարարությունը
հաջորդը
Անտառային տարածքները կվերադարձվեն պետության տնօրինմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • “They Hated Us and Wanted to Send Us...

  • «Նա կարծում էր, թե կփրկի երեխային, բայց կորցրեց...

  • Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • “She thought she would save the child, but...

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

ընտրանի

  • 1

    Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    “She thought she would save the child, but...

  • 4

    Տիգրանաշենը (Քյարքի) Հայաստանի մաս է եղել

  • 5

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն