• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիացի փախստականները, թուրքական համայնքը եւ Ֆրանսիայի ընտրությունները

aliq 15:33 | 24.03.2021
aliq 15:33 | 24.03.2021
Emmanuel Macron

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 5» հեռուստաալիքին տված հարցազրույցում անհանգստություն է հայտնել, որ Թուրքիան փորձելու է ազդել գալիք ընտրությունների վրա՝ չմանրամասնելով՝ հատկապես Ֆրանսիայի որ ընտրությունները նկատի ունի՝ հունիսին կայանալիք շրջանայի՞ն, հաջորդ տարվա նախագահակա՞ն, թե՞ երկու ընտրություններն էլ:

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիան նախեւառաջ «խաղալու է հասարակական կարծիքի վրա»:  Ամենայն հավանականությամբ, ըստ ֆրանսիական մամուլի՝ Մակրոնն ակնարկել է Թուրքիայի կողմից դպրոցների, մզկիթների եւ այլ կազմակերպությունների միջոցով թուրքական համայնքի որոշակի հատվածի վերահսկողությունը:

Մակրոնը շեշտել է, որ Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելը չի կորցրել հրատապությունը, հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ֆրանսիայի խոշոր առեւտրային գործընկերն է եւ Միջին Արեւելքից Եվրոպա անօրինական ներգաղթի դեմ պայքարի կարեւոր դաշնակից:

Մակրոնը խոստովանել է նաեւ, որ թուրքական գործոնը անտեսել հնարավոր չէ, հակառակ դեպքում թուրքերը կբացեն դարպասը, եւ իրենց ճամբարներում ապաստանած 3 միլիոն սիրիացի փախստական կթափանցի Եվրոպա:

Երկրորդ ժամկետին վերընտրվել փորձող Ֆրանսիայի նախագահն իր ընտրարշավում կարեւորել է իսլամի եւ անվտանգությանն առնչվող հարցերը, որը վերլուծաբանները գնահատում են որպես ուլտրաաջ ուժերի առաջնորդ Մարին լը Պենի կողմնակիցներին իր կողմը գրավելու փորձ:

ԵՄ առաջնորդները Թուրքիայի հետ հարաբերությունները քննարկելու են այս շաբաթ տեղի ունենալիք բրյուսելյան գագաթաժողովում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նեթանյահուն կրկին կձեւավորի՞ կառավարություն
հաջորդը
Եւս երկու անգամ նախագահելու հնարավորություն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն