• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կապար պարունակող ներկերը վնասակար են մեր առողջության համար

Մարի Չաքրյան 14:30 | 01.11.2022
Մարի Չաքրյան 14:30 | 01.11.2022
plumbum

Երբ նախաձեռնում ենք մեր տան նորոգումը, կամ Կառավարությունն՝ ինչ-որ դպրոցի հիմնանորոգում, կամ ինչ-որ բարերար՝ որեւէ մանկապարտեզի վերանորոգում, արդյո՞ք ուշադրություն դարձնում ենք օգտագործվող ներկերին: Հազիվ թե: Պարզվում է, որ այս հանգամանքը չափազանց կարեւոր է այդ միջավայրում ապրող կամ երկար ժամանակ անցկացնող մարդկանց ու հատկապես երեխաների առողջության համար:

Ապացուցված է, որ կապարի ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Այն հզոր թույն է, որն ազդում է օրգանիզմի մի շարք համակարգերի վրա եւ հատկապես վնասակար է երեխաների համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապարը նշել է որպես հանրային առողջության հիմնական մտահոգության տասը քիմիական նյութերից մեկը:

«Նույնիսկ փոքր չափաքանակներով կապարը կարող է ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա՝ հանգեցնելով մտավոր զարգացման գործակցի (IQ) նվազմանը, վարքային փոփոխությունների. օրինակ՝ ուշադրության կենտրոնացման նվազում, վարքագծային խանգարումներ եւ սովորելու դժվարություններ»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Քնարիկ Գրիգորյանը:

Ոչ մեկի մտքով չի անցնում ստուգել նման խնդիրներ ունեցող երեխայի օրգանիզմում կապարի պարունակությունը: Պարզվում է՝ Հայաստանում լիցենզավորված այդպիսի լաբորատորիա էլ չկա: ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրում է կապարի պարունակությունը հողում եւ սննդում, բայց մարդու արյան մեջ ուսումնասիրելու հավաստագիր կենտրոնը չունի: Եվ մեր երկրում չենք կարող բացահայտել առողջական խնդրի իրական պատճառը՝ կապարային թունավորումը:

plumbum«Կապարը կուտակվում է ոսկորներում, ուղեղում, երիկամներում, լյարդում: Եթե ապահովենք թթվային միջավայր, աստիճանաբար դուրս կգա օրգանիզմից: Հարկավոր է մասուր, հաղարջ, կարմիր հապալաս տալ երեխային, զուգահեռ A, E, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ, որպեսզի կապարի տեղը զբաղեցնի կալցիումը»,- խորհուրդ է տալիս փորձագետը:

2016 թվականից ի վեր «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն գործընկերների  համագործակցությամբ Հայաստանում ուսումնասիրել է 16 առեւտրի կետեր, այդ թվում՝ մասնագիտացված խանութներ եւ ներկերի խանութներ: Հետազոտությունների ընթացքում կազմակերպությունը կազմել է 49 ապրանքանիշների չորս գույնի (կարմիր, կանաչ, դեղին, սպիտակ) ներկերի ցուցակ: Հետազոտված 49 նմուշներից 29-ում կապարի պարունակությունը միջազգային համապատասխան նորմի համեմատ բարձր է եղել:

plumbumՄիջազգային նորմի համաձայն՝ մեկ կիլոգրամ ներկում 90 միլիգրամից ավելի կապարի առկայությունն (90 ppm) անցանկալի է: Հայաստանյան նորմն առավել բարձր է. մեկ կիլոգրամ չոր ներկում թույլատրել է 5000 միլիգրամ կապար (5000 ppm):

Դեռեւս 2016-ին կազմակերպությունը հետազոտության արդյունքները ներկայացրել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Շրջակա միջավայրի դեգրադացիայի եւ կլիմայի փոփոխության պատճառով երեխաների առողջական խնդիրները» աշխատաժողովին:

Շատ երկրներ դադարեցրել են կապարային ներկերի վաճառքը: Սակայն մյուսներում, ինչպես նաեւ մեր երկրում դրանք շարունակում են օգտագործել:

plumbum«Մեր երեխաները չեն կարող սպասել եւս տասը տարի՝ կապարային ներկերից ազատվելու համար: Անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ դադարեցնելու կապարով մեր երեխաների թունավորումը»,- ասել է «IPEN Lead Safe Paint» սերտիֆիկացման ծրագրի հիմնադիր Մենի Կալոնցը:

«Կապարը չի ցնդում, չի կորչում: Բավական է, որ երեխան բերանը տանի պատից պոկված ծեփը, իսկ երեխաները, գիտեք, սիրում են ամեն ինչ բերանը տանել, անգամ իրենք են պատը քերում եւ ուտում»,- ասում է Քնարիկ Գրիգորյանը:

Ի՞նչ անել: Հարցի պատասխանը գտնելու համար կազմակերպությունը «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ» նախաձեռնության շրջանակում քննարկման էր հրավիրել գործընկերներին:

Knarik Grigoryan & Elena ManvelyanԿազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանը տեղեկացրեց, որ դժվարություններ կան ստանդարտներն ընդունելու առումով:

«Մի կողմից՝ մենք ԵՄ-Հայաստան համապարփակ համաձայնագրով պարտավորվել ենք մեր օրենսդրությունն ու նորմերը համապատասխանեցնել եվրոպականին, մյուս կողմից՝ ԵԱՏՄ անդամ ենք, իսկ Ռուսաստանն ուզում է իրացնել իր ապրանքը»,- քննարկման ժամանակ նշեց տիկին Մանվելյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ կապարային ներկերի վերացման գլոբալ դաշինքի անդամներից Ղազախստանը առաջարկ է մշակել՝ առավել խիստ նորմեր կիրառելու հասարակական այն օբյեկտներում ներկերի կիրառման համար, որտեղ երեխաները հաճախ են լինում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, զարգացման կենտրոններ եւ այլն:

meetingՆերկաները կարծիք հայտնեցին, որ մեր երկիրը սահմանափակված չէ՝ ընդունելու առավել նպատակահարմար տարբերակը: «Տվյալ դեպքում մեր երկիրը գործ ունի արտադրողների ու ներկրողների հետ, հետեւաբար կարող է իր կողմից առավել նպատակահարմար ստանդարտները ներդնել»,- նշեց իրավագետ, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը:

«Ասիական զարգացման բանկի ծրագրերի մշտադիտարկման հասարակական ֆորումի» (NGO forum on ADB) հայաստանյան կողմի համակարգող Սիլվա Ադամյանն առաջարկեց դիմել բանկին՝ հարցում անելու, թե ինչ նյութերով են իրենց ծրագրերի շրջանակում իրականացնում դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգումը: Նա տեղեկացրեց, որ միայն այս տարի բանկի տրամադրած միջոցներով 46 դպրոց է վերանորոգվել կամ հիմնանորոգվել: ՀԿ-ները համաձայնեցին եւ ներկայում պատրաստում են նամակը:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական վեց ազգանուն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում
հաջորդը
Քննարկել են հացահատիկի միջանցքի անխափան աշխատանքի հարցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն