• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ներկուսակցական ընտրություն կեղծողը համապետականն էլ կկեղծի

Արման Գալոյան 18:15 | 04.11.2022
Արման Գալոյան 18:15 | 04.11.2022
Congress CCP

Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենց շնորհիվ Հայաստանում ընտրությունների կեղծման էջը փակված է, պարզվեց՝ նույն օրը ՔՊ-ի ներսում կեղծել են վարչության անդամի ընտրությունների արդյունքները։

Որ տեղի ունեցածը ոչ թե անճշտության հետեւանք էր, այլ նախապես կազմակերպված կեղծիք, որեւէ կասկած չկա։ Ընդ որում՝ իշխող կուսակցության ղեկավար կազմի ընտրությունները կեղծվել են ամենակոպիտ ձեւով՝ առանց «սեթեւեթանքի»։ Դրանում համոզվելու համար բավական է նայել վերահաշվարկի արդյունքները։ Կոնկրետ անձանց՝ Արսեն Թորոսյանի եւ Արմեն Փամբուխչյանի օգտին քվեները պարզապես չեն արձանագրվել։ Փոխարենը Հայկ Կոնջորյանի եւ Համբարձում Մաթեւոսյանի օգտին ավելի շատ ձայն են հաշվել՝ փորձելով նրանց ընդգրկել վարչության կազմում։

Եվ այս ամենն արվել է մի կուսակցության ներսում, որի առաջնորդը համագումարում, հիշեցնենք, հայտարարում էր. «Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին։ Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո՛, գուցե առաջատար եռյակում չենք, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով»։

Դժվար է հավատալ, որ տեղի ունեցածն ինչ-որ անձանց ինքնագործունեության հետեւանք է (կեղծիքները վերագրում են ՔՊ վարչության անդամներից պատգամավոր Արփի Դավոյանին ու նրա ղեկավարած խմբակին)։ Հայաստանյան քաղաքական դաշտի մասին քիչ թե շատ պատկերացում ունեցող մարդկանց համար պարզ է, որ նման քայլի առանց Նիկոլ Փաշինյանի կամ առնվազն դեռ այդ ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի իմացության ու թողտվության հազիվ թե որեւէ մեկը համարձակվեր գնալ։ Ինչ-ինչ, բայց ՔՊ-ականները եւս հասցրել են լավ յուրացնել այդ դասը։

Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ երեւույթ է։ Դժվար է հիշել մի դեպք, երբ նախկինում իշխող կուսակցության համագումարում ականատես լինեինք նման սկանդալների, եւ պարզվեր, որ կեղծվել են կուսակցության ղեկավար կազմի ընտրությունները։

Ճիշտ է, ՀՀԿ-ում կուսակցության ղեկավար կազմի ընտրությունը  փակ-գաղտնի քվեարկությամբ չէր անցկացվում, Սերժ Սարգսյանի նախապես կազմած ցուցակը ներկայացվում էր բաց հաստատման, ներկուսակցական ինտրիգներն էլ տեղի էին ունենում «շեֆի բարեհաճությանն» արժանանալու եւ ցուցակում ընդգրկվելու համար։ Տարբեր տարիներին իշխող կոալիցիայի մաս կազմած կուսակցությունների ներսում եւս նման դեպքեր չեն արձանագրվել։ Մինչդեռ ՔՊ-ականները գերազանցում են բոլոր սպասելիքները՝ շարունակելով եւ կատարելագործելով բոլոր վատ ավանդույթները։

Որքան էլ տեղի ունեցածը ներկուսակցական խնդիր թվա, այնուամենայնիվ, պետք է ունենա հետեւանքներ, եւ հանրությունը պետք է տեղեկացվի այդ ամենի մասին։ Միայն վերահաշվարկից հետո վարչության նոր կազմը հաստատելը բավարար չէ, պետք է պատժվեն այս ամենի հեղինակները։ Ի՞նչ ձեւով դա կարվի, արդեն ՔՊ-ականների գործն է։

Մանավանդ, որ տեսակետը, թե վարչության ընտրություն կեղծողը համապետական ընտրություններ էլ կկեղծի, գնալով տիրապետեղ է դառնում։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բժշկական որոշ ծառայությունների գները կվերանայվեն
հաջորդը
Վրաստանում գնաճը կդադարի եկող տարեսկզբին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 3

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն