• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Լաոն այդպես էլ չարթնացավ

Արման Գալոյան 14:30 | 16.11.2022
Արման Գալոյան 14:30 | 16.11.2022
Lao

Խորհրդարանական ընդդիմությունը դադարեցրեց բոյկոտն ու վեց ամիս անց վերադարձավ խորհրդարան։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ վերադարձավ բավական անաղմուկ, միաժամանակ հայտարարելով, թե իրենք ԱԺ-ից չէին էլ հեռացել։ Դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ վերջին նիստին, նրանք մասնակցել էին քվեարկություններին, իսկ այս անգամ ներկա էին առաջին օրից։

«Հայաստան» խմբակցությունն, ընդհակառակը, իր բոյկոտը դադարեցնելու մասին հայտարարեց «շռնդալից» ձեւով. ԱԺ նիստում Աղվան Վարդանյանն ընթերցեց իրենց հայտարարությունը, թե «Մենք այստեղ ենք, եւ դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ։ Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետեւ փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում դադար է ժամանակավոր, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը: Մենք այստեղ ենք մեր օրակարգով՝ Հայաստանի եւ Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարեւորագույն հարցերի օրակարգով»։

Բայց որքան շռնդալից էր նրանց վերադարձն ԱԺ դահլիճ, նույնքան «շռնդալից» էլ ողջ օրվա լռությունն էր, չհաշված հայտարարությունների ժամին հնչած մի քանի ելույթները՝ վաղուց հայտնի սցենարով, միեւնույն բովանդակությամբ։

Եվ այս առումով ընդդիմության ներկայության հետ համակերպվելու հարցում իշխանություններից առանձնապես մեծ ջանքեր չպահանջվեցին։ Այդ ներկայությունը, միեւնույնն է, այնքան աննկատ էր, որ ավելի շատ բացակայություն էր հիշեցնում։ Ճիշտ նույն կերպ աննկատ էր նրանց բացակայությունը նախորդ նիստերին, երբ միահամուռ բոյկոտ էին հայտարարել։

Բացի այդ՝ ընդդիմության վերադարձն ԱԺ դահլիճ կարելի է ասել փողոցային պայքարի ձախողման յուրահատուկ խոստովանություն էր։ Այս մասին խոսեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, երբ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե չեն կարողացել փողոցում գեներացնել այն ուժը, որը հարկավոր է իշխանափոխության համար։

Հիշեցնենք՝ ընդդիմադիրները մեկ անգամ չէ, որ փորձել են փողոց դուրս գալ, բայց մեծ ուժ գեներացնել, էլ ուր մնաց՝ իշխանափոխություն պարտադրել, չի ստացվել։ Փոխարենը ամեն անգամ նրանք այդպես մեծ ծառայություն են մատուցել իշխանություններին՝ անուրանալի ներդրում ունենալով 2021–ի արտահերթ ընտրություններում գործող վարչակազմի վերընտրվելու եւ առ այսօր պաշտոնավարելու հարցում, միաժամանակ լեգիտիմացնելով այն բոլոր փաստաթղթերը, որ պատրաստվում է ստորագրելու իշխանությունը։

Ինքնակա՞մ են գնացել այդ քայլին, թե՞ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոնների թելադրանքով՝ որոշակի սցենարներ ապահովելու համար։ Ամեն դեպքում առաջիկայում էլ լուրջ իրադարձություններ են սպասվում, եւ դժվար չէ կռահել, որ ընդդիմության վերադարձն ԱԺ դահլիճ նման տրամաբանության շարունակություն է, եւ նրանք վերադառնում են որոշակի «առաքելությամբ»։

Իսկ «փողոցում ժամանակավոր դադարի», իրենց գործիքակազմը լիարժեք օգտագործելու եւ սեփական օրակարգն առաջ տանելու մասին սպառնալիքններն ընդամենը ԱԺ վերադառնալու արդարացումներ են, ուրիշ ոչինչ։ Մանավանդ երբ արդեն հայտնի չէ, թե որն է խորհրդարանական ընդդիմության օրակարգը։

Մի ժամանակ ասում էին՝ ԱԺ կվերադառնան վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Հիմա այդ մասին չեն խոսում, միայն իշխանափոխություն են պահանջում, այսպես ասած՝ վերացական, առանց կոնկրետ գործողությունների։

Միաժամանակ, ընդդիմադիրները խուսափում են կառավարության հեռ դեմ առ դեմ շփվելուց. այսօր ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ չեն մասնակցելու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Մնացել են ԱԺ դահլիճում Հայաստանի եւ Արցախի մասին լալահառաչ ելույթներն ու այդպես տեսարաններ ապահովելը՝ առանց քաղաքական բովանդակության ու քաղաքական խոսույթի։ Ճիշտ եւ ճիշտ գործող իշխանության նման՝ մանիպուլացնելով ու պարզապես մեղադրանքներ ներկայացնելով, այդ ճանապարհին նրբորեն շրջանցելով իրողությունները։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՄԱԳԱՏԷ-ին է ներկայացվել Իրանին դատապարտող բանաձեւ
հաջորդը
2022-ին Վրաստանում արգելափակվել է ավելի քան 150 կայք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Հկտ   Դկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն