• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենը կուղղի՞ պատմական սխալը

aliq 17:01 | 30.03.2021
aliq 17:01 | 30.03.2021
will biden recognize the armenian genocide?

Հրեական Jerusalem Post պարբերականը գրել է, որ, ինչպես հաղորդվում է, Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ կյանքի կոչելով Միացյալ Նահանգների պատմական եւ երկար սպասված որոշումներից մեկը։

2019-ին Միացյալ Նահանգների ե՛ւ Սենատը, ե՛ւ Կոնգրեսը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, այժմ նույնն ակնկալվում է ԱՄՆ նախագահից։

Ըստ պարբերականի՝ բարոյապես աններելի քայլ է, որ Իսրայելը եւ շատ այլ երկրներ հրաժարվել են ճանաչել Օսմանյան Թուրքիայի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրականացրած ցեղասպանությունը։

Jerusalem Post-ը նշում է, որ շատ պատմաբաններ Հայոց ցեղասպանությունը դիտարկում են որպես Հոլոքոսթի նախադեպ։ Եվ  ճանաչումն ու դրանց հաճախակի հիշատակումը որոշիչ նշանակություն կունենան հետագայում ցեղասպանությունների կանխարգելման գործում։ Չնայած ճնշող ապացույցներին եւ ականատեսների վկայություններին՝ շատ տարաձայնություններ են առաջանում ճանաչման շուրջ․ Թուրքիան կտրականապես մերժում է ընդունել կոտորածի պատասխանատվությունը։

Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական-քաղաքական հարաբերությունների պատճառով:

Տասնամյակներ շարունակ Թուրքիան սպառնացել է երկրներին, երբ փորձել են քայլ անել ճանաչելու ցեղասպանությունը։

Միացյալ Նահանգները բազմիցս նշել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման կարեւորությունը։ Քառասուն տարի առաջ նախագահ Ռոնալդ Ռեյգանը օգտագործեց «ցեղասպանություն» բառը, որը մեծ քայլ էր դեպի ճանաչում։ Սակայն ԱՄՆ նախագահները խուսափել են ճանաչումից՝ չցանկանալով հակառակվել Թուրքիային։

Սպիտակ տան աղբյուրներն օրերս նշել են, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ կատարելով  պատմական սխալը ուղղելու ճանապարհին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատմականից մինչեւ հեռանկարային հարաբերություններ
հաջորդը
Միայն միահամուռ ուժերով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն