• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Սալոն Ալավերդի»

Տաթեւիկ Ճուղուրյան 14:58 | 07.12.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 14:58 | 07.12.2022
Salon Alaverdi exhibition

Ալավերդու տարածաշրջանի տասը նկարիչներ տարբեր տարիների իրենց աշխատանքներով մասնակցում են «Սալոն Ալավերդի» խորագրով ցուցահանդեսին։  Բացումը դեկտեմբերի 6-ին էր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում։

Ներկայացված գործերի մեծ մասը գեղանկարներ են։ Միայն երեք ստեղծագործողներ են ցուցահանդեսին ներկայացել գրաֆիկական աշխատանքներով։

Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Վարուժան Վարդումյանը վերջերս ավարտած «Աշխարհս Հայաստան» գործն է բերել ցուցահանդես։

Varuzhan VardumyanՀեթանոսություն, քրիստոնեություն, ճարտարապետական կոթողներով հարուստ Արեւմտյան Հայաստան, Արցախ, Ջավախք, Կիլիկիա, Էրեբունի եւ Երեւան կամ այն ամենը, որտեղ կա հայը․ նկարիչը մեկնաբանում է իր աշխատանքը, ապա շեշտում դրա ստեղծման հիմքում դրված գաղափարը՝ այս ամենը միասին տեսնելու երազանք։

Նկարիչներից եւ մտավորականներից բացի ցուցահանդեսին ներկա էին Ալավերդու համայնքապետը, ավագանու անդամներ։ Չնայած պատկերասրահի տնօրենության՝ հանրությանը ներգրավելու ջանքերին՝ սովորական քաղաքացիները պատկերասրահ այցելելու հարցում պասիվ են։

Նկարիչ, հագուստի մոդելավորող Մարգարիտա Վերանյանը, որ սեփական արվեստանոցում փոքր եւ միջին տարիքի երեխաներին է նկարել սովորեցնում, իր համաքաղաքացիների պասիվությունն այսպես է բացատրում․

Margarita Veranyan«Երեւի թերագնահատում են՝ մտածելով, որ ուրիշ տեղերում ավելի լավ է, քան իրենց բնակավայրում։ Բայց էսօր կա ստեղծագործող սերունդ, որն ավելի լավն է, քան մենք։ Ինֆորմացիայի դաշտն է մեծացել, եւ հետաքրքրությունների ծայրահեղություն կա, որից կա՛մ կործանվում են, կա՛մ դառնում կատարյալ։ Այսօր շատ երեխաների մեջ ես տեսնում եմ դեպի կատարյալ ձգտումը»,- ասում է Մարգարիտան։

«Սալոն Ալավերդի» ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան քաղաքի մանկական արվեստի դպրոցի ազգային նվագարանների եւ դաշնամուրային բաժնի սաները։

Տարածաշրջանի նկարիչների գործերը պատկերասրահում կցուցադրվեն մինչեւ դեկտեմբերի 26-ը։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հոգեհանգիստ ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի
հաջորդը
Հեռավոր դպրոցում յոթ աշակերտ, չորսը՝ մի տնից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն