• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մղարթի անավարտ սպասումը

Տաթեւիկ Ճուղուրյան 16:30 | 19.12.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 16:30 | 19.12.2022
Mghart village

Լոռու մարզի Մղարթ գյուղի անունը հնարավոր է՝ դուրս գա Հայաստանի անջուր բնակավայրերի ցանկից (եթե, իհարկե, նման ցանկ գոյություն ունի)․ ջրագծի կառուցման մրցույթ է եղել։ Կա շահող կազմակերպություն եւ մոտ 40 օր տեւողությամբ եւս մեկ փուլ, ինչից հետո Կառավարությունը կորոշի ֆինանսներ հատկացնել-չհատկացնելու հարցը։

Տասնամյակներով ծորակի ջուր չտեսած, անջուր կենցաղի բոլոր դառնությունները ճաշակած մղարթցիները ոգեւորված են․ տարբեր ժամանակներում ջուր ունենալու մասին խոսակցություններն ու խոստումները գյուղի հրապարակից վերջապես բարձր ամբիոններ են հասել։ Բայց նորից հարկավոր է սպասել։

Mghart villageՄղարթի ջրամատակարարման համակարգի արտաքին եւ ներքին ցանցի, ինչպես նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) կառուցման նախագծի համար դեռ 2019-ին էր Կառավարությունը 3,6 մլն դրամ հատկացրել։ Եվս 2,6 մլն դրամ էլ տրամադրվել էր հարեւան Արդվի գյուղի ջրագծի նախագծման աշխատանքների համար։

Բայց նախագիծ ունենալուց հետո էլ ջրագծի կառուցումը գործնական փուլ չի մտել։ Մղարթի արդեն նախկին վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը «Ալիք Մեդիա»-ին ասել էր՝ պատճառը պատերազմն է եղել։

Պատերազմից մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերին, Մղարթ եւ Արդվի գյուղերի ջրագծի կառուցման նախագիծը հանձնվել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ Այս փաստը կրկին ոգեւորել էր թե՛ վարչական ղեկավարին եւ թե՛ գյուղացիներին՝ հուսադրելով, որ «Կառավարությունը գոնե 2022-ին փող կհատկացնի»։

Բայց այս տարի էլ Մղարթի եւ Արդվիի ջրագծի կառուցումը թղթին մնաց, որովհետեւ չկար անհրաժեշտ 397 մլն դրամը։ Մինչդեռ հունիսին Ազգային ժողովում նշված ծրագրի մասին պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել էր՝ որոշում չկա, բայց գաղափար կա ծրագիրը կյանքի կոչելու KFW-ի վարկային ծրագրերով։

Այս ելույթից մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել․ «2022 թվականին չպետք է գոյություն ունենա գյուղ, որը խմելու ջրի խնդիր ունի»։ Այս լուրը, սակայն, անջուր գյուղերի՝ Մղարթի եւ Արդվիի բնակիչներին գրեթե չէր ոգեւորել․ նախընտրական շրջան էր, նշված գրառումից առաջ էլ պատգամավորն արդեն հայտնել էր Ալավերդիում սպասվող ՏԻՄ ընտրություններում իր առաջադրվելու մասին (ընտրություններից առաջ համայնքների նոր խոշորացմամբ Մղարթն Ալավերդու վարչական կազմ էր անցնելու)։

Mghart villageՄղարթի ջրագծի կառուցման «գաղափարական» փուլում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի ելույթից եւ պատգամավորի հայտարարությունից օրեր անց, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը զերծ մնաց ջրագծի կառուցման ծրագրի մասին մեկնաբանությունից։ «Քանի դեռ ֆինանսավորում չկա, եւ ծրագիրը գործնական փուլում չէ, հիմնադրամն ասելիք չունի»,- փոխանցել էին «Ալիք Մեդիա»-ին։

Ֆինանսավորում հիմա էլ չկա, բայց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նոյեմբերի 24-ին հրատապ բաց մրցույթ էր հայտարարել Արդվի եւ Մղարթ բնակավայրերի ջրամատակարարման համակարգի արտաքին եւ ներքին ցանցի կառուցման աշխատանքների կատարման մասին։

Դեկտեմբերի 9-ին մրցույթն ավարտվել է։ Հաղթող կազմակերպությունը գնահատման փուլ է անցնում։

Mghart village«Այս փուլում ուսումնասիրվում են մրցույթը շահած կազմակերպության տեխնիկական հնարավորությունները։ Գնահատողներն առանձին կազմակերպություններ են։ Տրվում է համապատասխան եզրակացություն, որ տվյալ կազմակերպությունն ի վիճակի է նման աշխատանք անելու, եւ դրա հիմքով այն ստանում է համապատասխան ֆինանսներ։ Մրցույթը կայացել է առանց ֆինանսավորման։ Հետո Կառավարությունը համապատասխան եզրակացությունների հիման վրա տալու է ֆինանսական միջոցները, որպեսզի աշխատանքները կատարվեն»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանի իշխանություններին քննադատելու համար ձերբակալվել է Ալիդոսթին
հաջորդը
ԵՄ տարածք անօրինական մուտք գործելու 308 հազար փորձ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն