• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փարավոնների Ոսկե շքերթը Եգիպտոսում

aliq 12:37 | 04.04.2021
aliq 12:37 | 04.04.2021
рharaoh parade Cairo

Եգիպտոսի 22 փարավոնների, դրանց թվում՝ ամենահզոր հնագույն թագուհու՝ Հաշեփսութի մումիֆիկացված մնացորդները երթով անցան Կահիրեի փողոցներով՝ դեպի նոր հանգստավայր:

Կահիրեի կենտրոնում՝ Թահրիրի հրապարակում գործող Եգիպտոսի ազգային թանգարանում տասնամյակներ պահվող թագավորական մումիաները տեղափոխվեցին Ֆուստատի Եգիպտական ​​քաղաքակրթության նոր ազգային թանգարան:

Սա բացառիկ պատմամշակութային իրադարձություն է ոչ միայն Եգիպտոսի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ «Փարավոնների ոսկե շքերթը» համակարգում է Եգիպտոսի Զբոսաշրջության եւ հնությունների հարցերով նախարարությունը:

Շքերթի նպատակը Եգիպտոսի հարուստ եւ հնագույն հավաքածուների նկատմամբ բնակչության շրջանում  հետաքրքրության բարձրացումն է, քանի որ զբոսաշրջությունը գրեթե ամբողջովին կանգ է առել COVID-19- ի հետ կապված  սահմանափակումների պատճառով:

Երթին «մասնակցել են» XVII, XVIII, XIX եւ XX հարստությունների տասնութ փարավոն եւ չորս թագուհի, ներառյալ Հին Եգիպտոսի ամենահայտնի տիրակալներ Ռամզես II-ը, Սեթի I-ը, Թութմոս III-ը, ինչպես նաեւ թագուհի Հաշեփսութը, հին Եգիպտոսի պատմության ամենահզոր կին փարավոնը: Տաա II Սեկենենրան, որը թագավորել է հարավային Եգիպտոսում Քրիստոսից մոտ 1600 տարի առաջ, բացել է երթը, իսկ եզրափաել է Ռամզես IX- ը, որը թագավորել է մ.թ.ա. 12-րդ դարում:

Ամբողջ աշխարհի շուրջ 200 լրատվամիջոց ուղիղ եթերում լուսաբանել է պատմական այս եզակի իրադարձությունը:

Մումիաներով սարկոֆագները, որոնց տարիքը գերազանցում է 3 հազարը, տեղափոխվել են հատուկ կառքերով։ Յուրաքանչյուր կառք արտացոլում է իր փարավոնի դարաշրջանի ոճը, կառքերի վրա հիերոգլիֆներով գրված են տիրակալների անունները եւ կենսագրությունը:

Կառքերն ապահովված են այն ջերմաստիճանով եւ խոնավության աստիճանով, ինչ՝ Կահիրեի թանգարանում: Մումիաները շրջապատված են ազոտային թաղանթով, իսկ կառքերը՝ հագեցած բարձր նոսրացման մեխանիզմներով: Այլ կերպ ասած, Հին Եգիպտոսի էլիտայի ճանապարհը կթվա փափուկ, զով եւ հարմարավետ:

Կահիրեի Ամերիկյան համալսարանի եգիպտաբանության պրոֆեսոր Սալիմա Իքրամը Ֆրանսպրես գործակալությանն ասել է, որ Եգիպտական ​​քաղաքակրթության նոր ազգային թանգարանում ջերմաստիճանի եւ խոնավության հսկողությունը ավելի լավ կլինի, քան երբեւէ: Կբարելավվի նաեւ մումիաների ցուցադրումը։ Այդ թանգարանում կցուցադրվեն Կահիրեի թանգարանի փարավոնների հավաքածուները, ներառյալ Թութանհամոն թագավորի հայտնի գանձարանը: 

Պատրաստեց Գայանե Գասոյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բարոյականության խնդիրը
հաջորդը
Բարեհաջող վիրահատություն կրակի բովում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն