• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Զեկուցագիր արցախյան պատերազմի մասին

aliq 12:57 | 15.01.2021
aliq 12:57 | 15.01.2021
Amnesty International

Միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերջին պատերազմին, ավելի ստույգ՝ հրթիռային հարվածների արդյունքում զոհված խաղաղ բնակիչներին վերաբերող զեկույց:

Ճակատի երկու կողմում աշխատող փորձագետների եզրակացությունները սպասելի էին. «ռազմի օրենքներն ու սովորույթները» խախտել են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ հայկական ուժերը, թեեւ երկու կողմն էլ մեղքը չի ընդունում։

Amnesty International-ի երկարաշունչ վերնագրով զեկույցում վերլուծություն է արվել միմյանց ուղղությամբ արձակված 17 հրետանային եւ հրթիռային հարվածների ու դրանց արդյունքում խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերի վերաբերյալ. 44 օրվա ընթացքում երկու կողմից զոհվել է 146 մարդ, այդ թվում երեխաներ եւ ծերեր:

Զեկույցի առաջին մասում խոսվում է ադրբեջանական կողմի՝ ավելի ստույգ՝ Գյանջա եւ Բարդա քաղաքների, ինչպես նաեւ Գաշաթլի գյուղի զոհերի մասին:

Զեկույցի երկրորդ մասում նշվում է, որ հայ բնակչության դեմ, մասնավորապես՝ Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական ուժերը կիրառել են կասետային ռումբեր:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է լիովին գիտակցեին, որ հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտին հասցված բազմաթիվ հրթիռային հարվածները՝ «Գրադ» տեսակի հրետանու եւ միջազգայնորեն արգելված կասետային ռազմամթերքի կիրառմամբ, հիմնահատակ կավերեն բնակելի շենք-շինություններն ու զգալի վնաս կհասցնեն խաղաղ բնակչությանը: Նման գրոհները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԴՆԹ նույնականացման երկրորդ սարքը
հաջորդը
Ո՞ր երկիրն է վախեցնում թուրքերին

խմբագրական

Լոգանքի ստրատեգիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Մինչեւ կեսգիշեր Թեհրանը կպատասխանի ԵՄ-ի առաջարկին

    17:37 | 15.08.2022
  • 40-ից ավելի պետությունների կոչը Մոսկվային

    16:58 | 15.08.2022
  • 2-16 միլիարդ դոլար ստանալու ակնկալիք

    16:26 | 15.08.2022
  • Զորակցություն են հայտնել

    15:38 | 15.08.2022
  • ԱԻՆ-ը բացառում է ահաբեկչության վարկածը

    14:27 | 15.08.2022

ընտրանի

  • 1

    Վիկտորյայի երկու պատերազմները

  • 2

    «Սուրմալու»․ արագ արձագանքման էպիկենտրոն

  • 3

    Լոգանքի ստրատեգիա

  • 4

    Հողարվեստ «Սուբստրատում»

  • 5

    Երազում եմ, որ պատերազմն օր առաջ ավարտվի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Դկտ   Փտր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա