Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխատանքից ազատել է 12 նախարարների, որոնց թվում առողջապահության նախարարին՝ փորձելով թարմացնել կառավարության կազմը կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումների հետեւանքով իրենց հասցեին հնչող սուր քննադատություններից հետո:
Երկրում ապրիլ-մայիսին պաշտոնական տվյալներով մահացել է 400 հազար մարդ: Փորձագետները նշել են, որ մահերի թիվը կարող է շատ ավելի լինել: Միլիոնավոր մարդիկ շարունակում են չպատվաստված մնալ: