ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու Ռուսաստանի հետ բովանդակային երկխոսությունը։
Բլինքենի ու Լավրովի զրույցը եղել է Ռուսաստանի անվտանգության առաջարկների գրավոր պատասխանի շարունակությունը: Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ շարունակել Ռուսաստանի Դաշնության հետ բովանդակալից կարծիքների փոխանակումը փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ։
Զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել դիվանագիտական ճանապարհով կարգավորելու Ուկրաինայի շուրջը ստեղծված իրավիճակը։