Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային կայունության համատեքստում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման խաղաղ նախաձեռնություններին։