• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հայաստանը կմիանա՞ ԱՊՀ երկրների ԶՈՒ կապի համակարգին

aliq 13:58 | 04.04.2022
aliq 13:58 | 04.04.2022
parliament

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ապրիլի 4-ին քննարկվում է 2020-ի մայիսի 29-ին ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագրի վավերացումը ԱԺ հիմնական նիստերի օրակարգ ներառելու հարցը։

Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը համաձայնագրի նախագիծը ներկայացնելիս նշել է, որ կապի համատեղ համակարգի մեջ մտնելու են ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի ուժերն ու միջոցները, որոնց համագործակցությունը կկանոնակարգվի ըստ համաձայնեցված ծրագրի:

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ կապի համակարգերի համալրում ժամանակակից միջոցներով։

Փոխնախարարը նաեւ հայտնել է, որ Հայաստանը համաձայնագիրը կվավերացնի վերապահումով: ՀՀ–ն առանձին որոշում կընդունի համաձայնագրի առանձին դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք համաձայնագրին միացել են 2020-ի մայիսի 29-ից հետո։ ԱՊՀ երկրներից համաձայնագիրն այս պահի դրությամբ չեն ստորագրել Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան ու Մոլդովան։

Նախատեսված է կապի արդիականացում, կապի հանգույցների ակտուալացում

Ըստ փոխնախարարի՝ համաձայնագիրը վերաբերում է պաշտպանված հեռախոսային եւ ՀՀ ՊՆ-ում գործող տեսակապին։ Նախատեսված է կապի արդիականացում, կապի հանգույցների ակտուալացում, սինխրոն աշխատանք ՌԴ ԶՈՒ կապի համակարգերի հետ ու նաեւ ՌԴ-ի ունեցած կապի հնարավորությունների օգտագործում։

Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանն իրավունք ունի դուրս գալու համատեղ կապի համակարգից` 6 ամիս առաջ նախապես տեղյակ պահելով գործընկերներին։ Բայց այդ դեպքում նախատեսված են որոշակի ֆինանսական տույժեր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսանք է հայտնել՝ ինչ է ՀՀ-ին տալու սույն համաձայնագրի վավերացումը, որ չի տվել ՀԱՊԿ եւ ՀՀ-ՌԴ միջպետական համաձայնագրերով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սլովակիան եւ Լատվիան ե՞ւս գազի դիմաց ռուբլով կվճարեն
հաջորդը
Իրանը միջուկային գործարքի կասեցման համար մեղադրել է ԱՄՆ-ին

խմբագրական

Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Գերեվարված զինծառայող Մարտիրոսովին կհանձնեն հայկական կողմին

    20:14 | 25.05.2022
  • ՌԴ-ն ու Աֆրիկան անվտանգություն կապահովեն աշխարհում. Պուտին

    19:27 | 25.05.2022
  • Մոսկվան կաջակցի սահմանազատման հարցում

    19:02 | 25.05.2022
  • Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցումը՝ հանցագործություն

    18:29 | 25.05.2022
  • Դավիթ Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը կփակվի

    17:38 | 25.05.2022

ընտրանի

  • 1

    Արցախի հարցում Հայաստանը կրկնում է 1920-ի մայիսի 24-ը

  • 2

    Մենք վաստակել ենք Շառլ Միշելի հայտարարությունը

  • 3

    Ցավի եւ անտարբերության արանքում

  • 4

    Հայաստանը Արցախին տվել է ամեն հնարավորը. Վահրամ Աթանեսյան

  • 5

    Կեսարյան համաճարակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա