Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում:
Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ Օրբանի կուսակցությունը ստացել է քվեների 58 տոկոսը, իսկ ընդդիմադիր վեց կուսակցություններից կազմված դաշինքի օգտին քվեարկել է հունգարացի ընտրողների սոսկ 31 տոկոսը։
«Մենք այնպիսի մեծ հաղթանակ ենք տարել, որ այն կարող են տեսնել ոչ միայն Բրյուսելից, այլեւ լուսնից»,- հայտարարել է Օրբանը։
Օրբանը շնորհակալություն է հայտնել իրենց կուսակցության օգտին քվեարկած բոլոր ընտրողներին:
Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ ընդդիմությունը մի շարք միջազգային ուժերի աջակցությունը վայելող դաշինք ստեղծելով հանդերձ պարտություն է կրել սեփական երկրում: