Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ կառավարությունն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելիս:
Փաստաթուղթը զետեղվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում:
Ներկայում նման կարգ է գործում Ղրղզստանի քաղաքացիների եւ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը ռուսերենը սահմանում է որպես պաշտոնական լեզու: