• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Հայ-թուրքական կարգավորման հարցն՝ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում

aliq 16:45 | 24.04.2022
aliq 16:45 | 24.04.2022
Erdogan & Mashalian
լուս. AA գործակալության

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:

Իր ուղերձում Էրդողանը հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց: Ավելին՝ Թուրքիայի նախագահը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է իբրեւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։

«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես եւս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին եւ իմ անկեղծ վշտակցությունը հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- մասնավորապես ասված է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում։

Նախորդ տարիների պես Թուրքիայի նախագահն այս տարի եւս հայտարարել է, թե «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջանը՝ Առաջին աշխարհամարտը», համընկել է Օսմանյան կայսրության վերջին տարիների հետ:

Էրդողանը կոչ է արել միասին բուժելու անցյալի վերքերն ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել եւ միասին կառուցել ապագան: Նա ընդգծել է, որ մարդկության պարտքն է առանց որեւէ կրոնական, էթնիկական կամ մշակութային խտրականության ըմբռնել եւ հաղորդակից դառնալ ընդհանուր ցավերին:

«Մեր հարեւան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ եւ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաեւ մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են երկու հարեւան երկրների միջեւ սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը եւս մասնակցություն կունենա այս գործընթացին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հայոց պատրիարք Մաշալյանին իր ուղերձում հույս է հայտնել, որ երկար տարիներ անց մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության ու կայունության հաստատման համար ընձեռված պատմական հնարավորությունը կգնահատվի, եւ այդ հարցում ակնկալել է նաեւ Թուրքիայի Հայոց պատրիարքի ու հայ համայնքի կարեւոր նպաստը:

«Ցանկանում եմ՝ վստահ լինեք՝ բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի այս հողերում սերունդներ շարունակ համատեղ կյանքի ընթացքում մեր մշակութային ու քաղաքակրթական կյանքում անջնջելի հետք թողած մեր հայ քաղաքացիներն իրենց կյանքը շարունակեն խաղաղության, անվտանգության ու վստահության պայմաններում»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. ԱՄՆ նախագահ
հաջորդը
Ադրբեջանի հատուկ ծառայություններն ապատեղեկատվություն են տարածում

խմբագրական

Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Կացարանում 200 մարդ կա, նույնիսկ ջուր չունենք

լրահոս

  • Պատրաստակամ են կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ

    21:35 | 20.05.2022
  • Ադրբեջանը ձեւավորել է սահմանազատման հանձնաժողովը

    20:03 | 20.05.2022
  • Բաքվից սնվող արեւմտյան խորհրդատուն

    19:10 | 20.05.2022
  • Շրյոդերը միաժամանակ լքում է Բունդեսթագի իր գրասենյակն ու...

    18:15 | 20.05.2022
  • Եթե Ուկրաինան դադարեցնի պայքարը, Ուկրաինա այլեւս չի լինի....

    17:53 | 20.05.2022

ընտրանի

  • 1

    Կանխվել է ադրբեջանական ագրեսիա

  • 2

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 3

    Սեղմված Արցախ

  • 4

    Կաթը՝ ջրից կրկնակի էժան

  • 5

    Անկեղծ լինենք

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա