• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. ԱՄՆ նախագահ

aliq 16:31 | 24.04.2022
aliq 16:31 | 24.04.2022
Joe Biden

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների եւ կառուցել ավելի խաղաղ աշխարհ։

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին,ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, եւ սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսեւորումներում։ Վերստին պարտավորվում ենք խոսել եւ դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միեւնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու եւ կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության եւ անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, եւ որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։

Սա նաեւ պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի եւ տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում եւ՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել իրենց նախնիների վերապրած ողբերգական հիշողությունը։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։

Այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգանքի տուրք մատուցել բոլոր այն հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը մտադիր է դիմելու սադրանքների․ ՌԴ ՊՆ
հաջորդը
Հայ-թուրքական կարգավորման հարցն՝ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
« Մրտ   Մյս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա