ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը եւ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս խնդրում։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջեւ կան որոշակի ջանքեր այս հարցի վերաբերյալ:
Փրայսը նշել է, որ այս կամ հաջորդ շաբաթ ամերիկյան ու եվրոպական կողմերի միջեւ նախատեսվում են այլ հանդիպումներ եւս: