• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

40%-ը դեմ է Բայդենի եւ Թրամփի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելուն

aliq 16:02 | 08.08.2022
aliq 16:02 | 08.08.2022

Yahoo News-YouGov-ի անցկացրած հարցման տվյալներով՝ Միացյալ Նահանգների բազմաթիվ ընտրողներ այն կարծիքին են, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի կամ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը «վատագույն» տարբերակը կլիներ երկրի համար:

Հարցվածների 37%-ը երկրի համար «վատագույն» տարբերակ է համարում 2024-ին Թրամփի վերընտրվելը, 35%-ը նույնը հայտարարել է Բայդենի մասին: Ճշտվում է, որ այն մարդկանց թվում, որոնք դեմ են հանդես գալիս Թրամփի վերընտրվելուն, 85%-ը դեմոկրատներ են, իսկ 25%-ը՝ հանրապետականներ: Բայդենի համար երկրորդ նախագահական ժամկետին դեմ են դեմոկրատների 43%-ը, հանրապետականների 84%-ը: Դրա հետ մեկտեղ Թրամփին աջակցություն է հայտնել հարցման մասնակիցների 39%-ը, Բայդենին աջակցում է 41%-ը:

Դեմոկրատների 30%-ը պատրաստ է պաշտպանելու փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն այն դեպքում, եթե Բայդենն իր թեկնածությունը չառաջադրի, իսկ Հարիսն առաջադրի իր թեկնածությունը: Ընտրողների 52%-ը հայտարարել է, որ կցանկանար՝ փոխնախագահի փոխարեն Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու լիներ ուրիշ մեկը:

Միեւնույն ժամանակ հանրապետականների շրջանում 44%-ը հայտարարել է, որ կաջակցեր Թրամփին, իսկ հարցվածների մոտ մեկ երրորդը կնախընտրեր Հանրապետական կուսակցությունից որպես նախագահի թեկնածու տեսնել նահանգապետ Ռոն Դեսանտիսին: Հարցումն անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը, մասնակցել է 155 հազար 700 չափահաս ամերիկացի։

YouGov-ը բրիտանական միջազգային ինտերնետի վրա հիմնված շուկայական հետազոտությունների եւ տվյալների վերլուծական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը Մեծ Բրիտանիայում է եւ գործում է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: 2007-ին YouGov-ը ձեռք է բերել ամերիկյան Polimetrix ընկերությունը, իսկ 2017-ի դեկտեմբերից պատկանում է շուկայի ուսումնասիրության ավստրալիական Galaxy Research ընկերությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Չինաստանը երկարաձգում է զորավարժանքները Թայվանում
հաջորդը
Հելսինկիում ապամոնտաժել են խորհրդային հուշարձանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Հայաստանը կարող է դասեր քաղել Վրաստանի քաղաքական փորձից․...

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 5

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն