• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պարզաբանումը

aliq 17:59 | 08.08.2022
aliq 17:59 | 08.08.2022
Armenia-Iran Bridge

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը հաստատել է, որ ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի հայ-իրանական հատվածում։ Դա պայմանավորված է վերջին շրջանում Իրանից Հայաստան թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի (հաշիշ, մետամֆետամին, հերոին) ապօրինի ներկրման փորձերի աճով։

Ավելի վաղ լրացուցիչ 5 մոդուլային կետերի տեղադրման մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել էր Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը՝ նշելով, որ դրանք տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ։

ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը արձանագրել է ծայրահեղական եւ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ պետական սահմանը խախտելու դեպքեր։ Այսպես՝ 2021-ին Մեղրիի սահմանային հատվածում ռուս սահմանապահները զենքով, նռնակներով եւ մեծ քանակությամբ զինամթերքով երկու զինյալների են ձերբակալել, որոնք ապօրինի մուտք էին գործել Իրանից։

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով եւ «Պետական սահմանի մասին» օրենքին համապատասխան, Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության եւ այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցնելով, այս տարվա սկզբում կահավորված դիրքեր են տեղադրել։

Դա արվել է անձանց եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ ընտրանքային (իսկ սահմանախախտների որոնման եւ հետապնդման դեպքում առանց բացառության) ստուգման միջոցառումներ իրականացնելու, մաքսանենգության, անօրինական միգրացիայի եւ այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, զգուշացման եւ կանխարգելման նպատակով:

Սահմանապահները խնդրում են սահմանային գոտում տեղաշարժ իրականացնող քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին։

Միջպետական պայմանագրի շրջանակում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը Հայաստանում զբաղվում է Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրաժարվե՛ք նոր սադրանքներից․ Չավուշօղլու
հաջորդը
ՀՀ շախմատի հավաքականը հաղթել է ադրբեջանական թիմին
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Գուտերեշի ներկայացուցիչն աջակցում է ադրբեջանական կեղծ նարատիվներին. Բեգլարյան

    23:22 | 02.10.2023
  • ԼՂ հայազգի 7 բնակիչ Ադրբեջանի քաղաքացիությո՞ւն է նախընտրել

    22:33 | 02.10.2023
  • ՄԱԿ-ի առաքելությունն ուշացած էր. ՀՀ ԱԳՆ

    21:58 | 02.10.2023
  • ԼՂ-ում մնացած հայերի թիվը կարող է հասնել 1000-ի....

    21:30 | 02.10.2023
  • Հայկական կողմն ունի 1 զոհ եւ 2 վիրավոր

    21:06 | 02.10.2023

ընտրանի

  • 1

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

  • 2

    Առանց Արցախի, անտուն եւ անհույս

  • 3

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 4

    Ուժեղ լինելու օրինակ տանք. 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

  • 5

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա