• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Իրանը միջուկային զենք չպետք է ունենա․ Թել Ավիվ

aliq 17:53 | 26.08.2022
aliq 17:53 | 26.08.2022
Israel flag

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգներում  աշխատանքային այցով գտնվող Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը տեսաուղերձում հայտարարել է, թե ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ զրույցում ընդգծելու է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա:

«Մենք խորացնելու ենք մեր համագործակցությունը, հատկապես ուժեղացնելու ենք մեր համատեղ հակազդեցությունն Իրանի դաշնակիցներին, պետք է երաշխավորենք, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»,- հայտարարել է Գանցը:

Միացյալ Նահանգներում Իսրայելի պաշտպանության նախարարը քննարկելու է Թեհրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման պայմաններում անվտանգության ասպարեզում Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրների համագործակցությունը:

Դեռ փետրվարի 9-ին իսրայելցի բարձրաստիճան անանուն պաշտոնյայի հավաստմամբ, Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների ղեկավարին է դիմել Իրանի հետ միջուկային գործարքին չվերադառնալու խնդրանքով:

Զրույցի ժամանակ Բենետը Բայդենին հորդորել է չվերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին՝ նշելով, որ ոչինչ տեղի չի ունենա, եթե ԱՄՆ-ը գործարքը չստորագրի: Ըստ Բենետի՝ գործարքի վերականգնման դեպքում Թեհրանը միլիարդավոր դոլարներ կվաստակի, ինչը կնպաստի տարածաշրջանում «չարամիտ գործունեությանը»:

Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգտակար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ պատրաստվող խմբագրությամբ։

«Մենք ամենայն ուշադրությամբ ենք մոտենում Իրանի հետ հավասարակշռված համաձայնագրի ընդունմանը»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Մակրոնը նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքն այդ համաձայնագրի շուրջ «չպետք է ենթարկվի քաղաքական ճնշման»:

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  (ԳՀՀԾ) վերականգնման վերաբերյալ Թեհրանի պատասխանը Եվրամիության առաջարկին խելամիտ է համարել։

Միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների շրջանակում Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպությունների ցանկից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանելու պահանջից։ Իրանական կողմի այս պահանջը հիմնական խոչընդոտն էր միջուկային գործարքի վերականգնման ջանքերում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փոշու խտությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
հաջորդը
Moderna-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Pfizer-ի եւ BioNTech-ի

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 3

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 4

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

  • 5

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա