• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Moderna-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Pfizer-ի եւ BioNTech-ի

aliq 18:18 | 26.08.2022
aliq 18:18 | 26.08.2022
Moderna Inc.

Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ Moderna դեղագործական ընկերությունը ԱՄՆ Մասաչուսեթսի շրջանային դատարանին եւ Գերմանիայում Դյուսելդորֆի դատարանին արտոնագրային իրավունքների խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացրել Pfizer-ի եւ BioNTech-ի դեմ եւ ​​դրամական վնասի փոխհատուցում է պահանջում։

Moderna-ում համարում են, որ Pfizer-ի եւ BioNTech-ի մշակած Comirnaty պատվաստանյութը խախտում է Moderna-ի` 2010-2016 թվականների ներկայացրած արտոնագրերը։ Դեղագործական ընկերությունը պնդում է, որ մրցակիցներն առանց թույլտվության պատճենել են տեխնոլոգիան, որը Moderna-ն մշակել է համավարակից դեռ շատ տարիներ առաջ:

Ընկերությունում ակնկալում են, որ մրցակիցները կփոխհատուցեն արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործումը։ Moderna-ն մտադիր չէ պահանջել, որ Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութերի վաճառքի համար դատական արգելք սահմանվի, մտադիր չէ պահանջել  նաեւ փոխհատուցելու պատվաստանյութերը ցածր եւ միջին եկամուտ ունեցող 92 երկիր մատակարարելու վնասները։

Moderna-ի գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը նշել է, որ իրենք հայցերը ներկայացնում են՝ պաշտպանելու համար Moderna-ի ստեղծած նորարարական mRNA տեխնոլոգիական հարթակը։ «Մենք միլիարդավոր դոլարներ ենք ներդրել եւ արտոնագրել ենք ՔՈՎԻԴ-19 համավարակին նախորդող տասնամյակի ընթացքում»,- ասել է Բանսելը։

Moderna Inc-ն ինքնուրույն է մշակել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Գերմանական BioNTech-ը նույնպես աշխատում էր այս ոլորտում, երբ համագործակցում էր ԱՄՆ դեղագործական հսկայի՝ Pfizer-ի հետ:

ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութը Moderna-ին ապահովել է 10,4 միլիարդ դոլարի, մինչդեռ Pfizer-ին մոտ 22 միլիարդի եկամուտ

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչությունը 2020-ի դեկտեմբերին ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվություն է տվել նախ Pfizer/BioNTech-ին եւ միայն մեկ շաբաթ անց՝ Moderna-ին:

Moderna-ի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութը՝ նրա միակ առեւտրային արտադրանքը, 2022-ին 10,4 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովել ընկերությանը, մինչդեռ Pfizer-ի պատվաստանյութը՝ մոտ 22 միլիարդ դոլարի:

Pfizer-ին եւ BioNTech-ին բազմաթիվ դատական ​​հայցեր են ներկայացրել նաեւ այլ ընկերություններ։ Դրանց ներկայացուցիչները պնդում են, որ ընկերության պատվաստանյութը խախտում է իրենց արտոնագրերը: Գերմանական CureVac-ը, օրինակ, հուլիսին Գերմանիայում նույնպես հայց է ներկայացրել BioNTech-ի դեմ:

BioNTech-ը պատասխանել է, որ իր մշակած պատվաստանյութն անկրկնելի է: Pfizer/BioNTech-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ամեն գնով կպաշտպանեն իրենց արտոնագրերը:

Համավարակի սկզբում Moderna-ն հայտարարել էր, որ չի կիրառի իր ՔՈՎԻԴ-19 արտոնագրերը, որպեսզի այլ դեղագործական ընկերություններին օգնի մշակելու իրենց սեփական պատվաստանյութերը՝ հատկապես ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար: Սակայն 2022 -ի մարտին Moderna-ն հայտարարեց, որ  այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Pfizer-ը եւ BioNTech-ը, ակնկալում է հարգանք իր մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ: Moderna-ից միաժամանակ հայտնել են, որ մինչեւ 2022-ի մարտի 8-ը որեւէ գործունեության համար վնասի փոխհատուցում չի պահանջելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը միջուկային զենք չպետք է ունենա․ Թել Ավիվ
հաջորդը
Փորձագետների մշտական ներկայության հիմքեր Զապորոժիեի ԱԷԿ-ում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Կրակ են բացել Արցախի մի խումբ քաղաքացիների ուղղությամբ

    18:42 | 24.03.2023
  • Աջակցում են՝ հասնելու համար համապարփակ եւ արդար խաղաղության

    16:42 | 24.03.2023
  • Հանուն ժողովրդավարության անցկացվելիք գագաթնաժողովին Հունգարիան չի հրավիրվել

    15:39 | 24.03.2023
  • ԱՄՆ 69 կոնգրեսականներ կոչ են արել դադարեցնելու ռազմական...

    14:53 | 24.03.2023
  • Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հարցով կոնֆերանս կանցկացվի

    13:04 | 24.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 3

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

  • 4

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 5

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա