• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ՀՀ-ն ձախողել է Արտակ Նազարյանի գործի անաչառ քննությունը. ՄԻԵԴ

aliq 19:43 | 08.11.2022
aliq 19:43 | 08.11.2022
European Parliament

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նոյեմբերի 8-ին հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում էր 2010 թվականին Արտակ Նազարյանի  մահվանը բանակում գտնվելու ժամանակ եւ դրան հաջորդած քննությանը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները նախ չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը, այնուհետեւ ձախողել են գործի անաչառ քննությունը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ստրասբուրգյան դատարանը, մասնավորապես, նշել է, որ քրեական հետախուզության ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ անճշտություններ, որոնք հայաստանյան դատավարությունների ընթացքում, ապա` Կառավարությունը Եվրոպական ատյանին ներկայացրած բացատրություններում պատճառաբանել են իբրեւ«տեխնիկական» կամ «մեխանիկական» սխալների հետեւանք։

Հաշվի առնելով այդ թերությունները՝ 30-ամյա երիտասարդի հարազատները, ինչպես նաեւ այս գործով տուժողի կողմի ներկայացուցիչները բազմիցս են պնդել, որ զինծառայողը ոչ թե ինքնասպան է եղել, ինչպես նշվում է նաեւ հայաստանյան դատարանների վճռում, այլ սպանվել է։

Հանցագործները մինչեւ հիմա բանակում են եւ շարունակում են վտանգ ներկայացնել այլ զինծառայողների համար. Ծովինար Նազարյան

Արտակ Նազարյանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, դեռեւս ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, որ հայաստանյան դատարանները պատշաճ քննություն չիրականացրին՝ եղբոր մահվան իրական հանգամանքները բացահայտելու համար։

«Ես վստահ եմ, որ հանցագործները մինչեւ հիմա բանակում են, առոք-փառոք շարունակում են իրենց, այսպես կոչված, ծառայությունը, շարունակում են վտանգ ներկայացնել այլ զինծառայողների համար»,- այն ժամանակ ասել էր Ծովինար Նազարյանը։ Սպայի քույրը նշել է, որ դատարանը որոշում ընդունելիս հաշվի է առել միայն դատախազի կարծիքը՝ խախտելով իրենց արդար դատաքննության իրավունքը: Նա հիշել է դատաքննության ավարտը, երբ դատախազն ընթերցել է նույն մեղադրանքը, որ եղել է ամենասկզբում՝ դրանով իսկ անտեսելով ամբողջ դատավարության ընթացքում իրենց բարձրաձայնած խախտումները։

Եվրոպական դատարանը հայտարարել է, որ ներկայացված գործը թույլ չի տվել պաշտպանել ենթադրությունը, որ լեյտենանտին սպանել են: ՄԻԵԴ-ը նշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կառավարությանը պարտավորեցրել է լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատներին վճարել 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 3500 եվրո` դատական ծախսերի համար։

2013-ին հայաստանյան դատարանը լեյտենանտ Արտակ Նազարյանին «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով  3-10 տարվա ազատազրկման էր դատապարտել լեյտենանտի հինգ ծառայակիցներին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը
հաջորդը
Բարեկամություն եւ հույս. «Արտդոկֆեստի արձագանքը» Երեւանում

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրավապահներն ահազանգ կստանան, հենց որ բռնարարը մոտենա զոհին

    13:00 | 23.03.2023
  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա