• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Հնագիտությունը զբոսաշրջության ճանապարհն է հարթում

Անուշ Առաքելյան 12:30 | 14.11.2022
Անուշ Առաքելյան 12:30 | 14.11.2022

ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը Գիտության համաշխարհային օրվա առթիվ ինստիտուտի գրադարանում ներկայացրեց իր վերջին ձեռքբերումները։ Հաստատության տարբեր բաժինների գիտաշխատողներ ներկայացրին իրականացրած ծրագրերը՝ շեշտը դնելով միջազգային հետազոտությունների արդյունքների վրա։

«Հանրահռչակելու միջոց է սա. եթե նեղ մասնագետները մասնակցում են ու ծանոթ են մեր գործունեությանը, ապա հասարակության լայն շրջանակը տեղյակ չէ մեր աշխատանքից»,- ասում է փոխտնօրեն Տորք Դալալյանը։

Tork DalalyanԻնստիտուտն իրականացնում է մոտ 40 միջազգային ծրագիր, դրանք հնագիտական պեղումներ են, ազգագրական, բանագիտական հետազոտություններ։

Վաղ հնագիտության բաժինն աշխատում է աշխարհի շուրջ 30-40 համալսարանի հետ, այժմ հայ-ամերիկյան համատեղ ծրագիր է իրականացնում:

Եզակի գտածոներ են հայտնաբերել, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանի հնավայրերը մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային համատեքստում։Institute of Archaeology and Ethnography NAS RA

Անտիկ հնագիտության բաժինն այժմ Արտաշատի պեղումներով է զբաղված։ Վերջին տարիներին հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում Արտաշատում հնագետները հայտնաբերել են կամուրջ-ջրատար՝ ակվեդուկ, որը թվագրվում է 114-117 թվականներին։

Institute of Archaeology and Ethnography NAS RAԱրցախի հնագիտության խմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը նաեւ Դվինի պեղումների հայ-իտալական արշավախումբն է ղեկավարում։ Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանները վերջին տարիներին մասնակի վերականգնվում ու ամրակայվում են։ Ըստ Պետրոսյանի՝ Դվինը շքեղ թանգարանի կարիք ունի, այն 90%-ով հնագիտական գտածոների քաղաք է։ Միջնադարյան Հայաստանի բաժինը հայ-անգլիական ծրագիրով Վայոց ձորում ուսումնասիրում է մետաքսի ճանապարհի տարբեր հանգույցներ ու ենթակառույցներ։ Ինստիտուտը հայ-ամերիկյան համալսարանի հետ համատեղ ծրագրի շրջանակում թվայնացնում է Հայաստանի 100 հնագիտական հուշարձան։ «Սա ունի կիրառական նշանակություն զբոսաշրջության, երկրի գովազդի առումով»,- ասում է փոխտնօրեն Տորք Դալալյանը։

Բանահյուսության բաժինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ իրականացնում է նոր ծրագիր, որով ուսումնասիրում են Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ «Սյունիքում կենցաղավարում են հետաքրքիր հորովելներ, հեքիաթներ, պատմություններ, այդ ամենը նախնական փուլում հավաքում ենք, հետո կներկայացնենք տեղացիներին, կանցկացնենք հանդիպումներ՝ փորձելով բարձրացնել տեղացիների դերը, հասկացնել, որ իրենք այդ մշակույթի կրողներն են։ Վերջում կստեղծենք տեղեկատվական նմուշների բազա, որը կցված կլինի մեր ինստիտուտի եւ նախարարության կայքին»,- ասում է ավագ գիտաշխատող Գոհար Մելիքյանը։

Միջգիտակարգային աշխատանքային խումբը 2019 թվականից իրականացնում է «Տան Սուրբ Ձեռագրեր» նախագիծը․ որոնում, գտնում, թվայնացնում ու հրապարակում է անհատներին ու ընտանիքներին պատկանող այն ձեռագրերը եւ հնատիպ գրքերը, որոնք համարվում են հրաշագործ։ «Նախագիծն արդեն իր կայքէջն ունի՝ www.iae-archive.am, որտեղ ներկայացված է ձեռագրերի հավաքածուն։ 109 գիրք ենք հայտնաբերել հայաստանյան տարբեր գյուղերից ու քաղաքներից»,- ասում է ավագ գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը:

Lilit SimonyanԸստ նրա՝ գիտության ոլորտն ունի համակարգային փոփոխության կարիք. «Գիտության բնագավառում մշակված քաղաքականություն պետք է լինի, այսինքն՝ որտեղից ենք սկսում, ուր ենք գնում, ով ինչ պիտի անի։ Մենք, ըստ էության, կարճաժամկետ նախագծերի վրա ենք աշխատում։ Հին համակարգերը, որոնք մեզ ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից, գուցե այդ ժամանակ մեծ վերելքներ են բերել երկրին, բայց այլեւս չեն աշխատում։ Ծրագրերի մասշտաբն ու կարճատեւ ծրագրային մտածողությունը չի տալիս այն արդյունքը, որը կտար երկարատեւ ծրագիրը»։

Ինստիտուտն այսօր 187 աշխատակից ունի, որից 150-ը գիտաշխատողներ են։ Շենքային պայմանները չեն բավարարում բոլոր աշխատողներին տեղավորելու համար։ Դիմել են տարբեր ատյաններ՝ լաբորատորիայի, վերակազմողների համար առանձին տարածքներ տրամադրելու խնդրանքով, բայց խոստումները մնացել են օդում։

«Միջազգային այս ծրագրերն օգտագործում ենք նաեւ նյութի վերլուծությունների համար, պեղումների ժամանակ մեծ քանակի գտածոներ են ի հայտ գալիս, որոնց թվագրությունը որոշելու համար Հայաստանը բավարար տեխնոլոգիաներ չունի. օրինակ՝ պետք են ռադիոածխածնային անալիզներ՝ թվագրությունը որոշելու համար, մենք գտածոն ուղարկում ենք արտասահման»,- ասում է փոխտնօրենը։

Համագործակցության շրջանակում եվրոպական կողմն անալիզներն հաճախ իրականացնում է ցածր գներով կամ էլ անվճար, եւ դրա հիման վրա ոչ միայն թվագրվում է հուշարձանը, այլեւ գրվում է համատեղ գիտական աշխատանք՝ հոդվածների, մենագրությունների տեսքով։ Ինստիտուտը զերծ չէ նաեւ Հայաստանի գիտական համայնքին հուզող ֆինանսական խնդիրներից։ Ավագ գիտաշխատող Գոհար Մելիքյանն ասում է՝ աշխատավարձի ցածր լինելու պատճառով գիտնականը ստիպված է լինում կողմնակի գործեր անել, ինչից էլ երբեմն տուժում է ակադեմիական հետազոտությունը։

Gohar MelikyanԱրենի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանի համար մեծ խնդիր է երիտասարդ կադրերի պակասը։ «Մեր արտասահմանյան հնագետ գործընկերները սովորաբար շուրջ 20 հոգով են պեղումներին ներկա լինում, մենք գալիս ենք երկու- երեք հոգով»։ Բորիս Գասպարյանը դժգոհ է նաեւ լաբորատորիաների բացակայությունից։ Արշավախմբի ղեկավարն օրինակ է բերում Թուրքիան, որն արդեն ԴՆԹ անելու մեծ կենտրոններ ունի, աստիճանաբար «ազատվում» է արտասահմանյան գործընկերներից կախվածությունից, քանի որ հնագիտական առումով ինքնաբավ է։

Boris GasparyanՀնագետների շնորհիվ հարստանում են թանգարանների գտածոները, ի հայտ են գալիս նոր զբոսաշրջային վայրեր, Բորիս Գասպարյանն օրինակ է բերում Արենու կոշիկն ու գինու հնձանը, որոնք Արենիին բերեցին զբոսաշրջային վարկանիշ։ «Հիմա այնտեղ հյուրատներ են սարքում, մեր նպատակն է ավելացնել այդ հուշարձանների, գտածոների քանակը։ Զբոսաշրջային երթուղին այսօր ինչպե՞ս է գործում․ Երեւան-Խոր Վիրապ-Արենի-Նորավանք, Զորաց քարեր-Գորիս. արանքում զբոսաշրջիկը կանգ չի առնում։ Մեր նպատակն է, որ զբոսաշրջիկը գնա ոչ թե Գորիսում գիշերի, այլ երկու-երեք օր անցկացնի Վայոց ձորում, այդ դեպքում կշահենք ե՛ւ մենք, ե՛ւ երկրի տնտեսությունը»։

Անուշ Առաքելյան

Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դիլիջանի թունելը կհոսանքազրկվի
հաջորդը
Մարիամ Մկրտչյանը՝ Եվրոպայի շախմատի չեմպիոն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա