• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւ ընդունեց

aliq 21:08 | 15.11.2022
aliq 21:08 | 15.11.2022
France Senate

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւ ընդունեց։ Բանաձեւի ընդունմանը կողմ են քվեարկել Ֆրանսիայի Սենատի ստորին պալատի պատգամավորներից 296-ը, դեմ՝ 1-ը։

Բանաձեւի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։ Նրանց են միացել նաեւ պատգամավորներ Քրիստիան Կամբոն եւ Ժիլբեր-Լյուկ Դեւինազը։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձեւը.

  • պահանջում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից եւ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը,
  • կոչ է անում ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովելու նրանց վերադարձը հայրենիք,
  • առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի ագրեսիան պատժելու նպատակով, ներառյալ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաեւ կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի եւ նավթի ներկրման հարցում,
  • վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ,
  • առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը։

Փաստաթղթի հեղինակները վկայակոչում են Ֆրանսիայի Սահմանադրության 34.1-ին հոդվածը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, 1949-ի ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագիրը, 1969-ի հունվարի 4-ին ուժի մեջ մտած ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնվենցիան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 2005-ի սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձեւը, ինչպես նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը

ԼՂ անկախության թե՛ ճանաչման բանաձեւը, թե՛ Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը խորհրդատվական բնույթ ունեն եւ Ֆրանսիայի կառավարության համար պարտադիր իրավական ուժ չունեն։ Պատժամիջոցների կիրառման հարցը կորոշի կառավարությունը։

Ֆրանսիայի Սենատը 2020-ի նոյեմբերին բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում կառավարությանը ճանաչելու Լեռնային Ղարաբաղը։ Բանաձեւի ընդունմանը կողմ էր քվեարկել 305 սենատոր, դեմ՝ 1-ը։ Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրաժարվեց ԼՂ անկախությունը ճանաչելուց։ Նախկին պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակիչներին, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի բնակչությունն ավելի է աղքատացել. Նաիրի Սարգսյան
հաջորդը
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրավապահներն ահազանգ կստանան, հենց որ բռնարարը մոտենա զոհին

    13:00 | 23.03.2023
  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա