• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Աշխարհի 22-րդ առաջնություն. երրորդ օրվա գլխավոր սենսացիան

aliq 17:33 | 22.11.2022
aliq 17:33 | 22.11.2022
world cup, argentina-saudi arabia

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցութային 3-րդ օրը նախատեսված 4 հանդիպում:

Արգենտինա-Սաուդյան Արաբիա հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ Սաուդյան Արաբիայի թիմի աղմկահարույց հաղթանակով:

Երկրորդ խաղակեսը սկսվել է Սաուդյան Արաբիայի երկու գոլերով:  48-րդ րոպեին գոլ խփեց Սալեհ ալ Շեհրին, 53-րդ րոպեին՝ Սալեմ ալ Դավսարին: Այսպիսով՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել Արգենտինայի նկատմամբ: Առաջին խաղակեսում Արգենտինայի հավաքականի երեք գոլերը խաղից դուրս վիճակի համար չեն հաշվվել:

Սաուդյան Արաբիայի հավաքականից, որը 2022-ին անկայուն է հանդես գալիս, նման ճեղքում ոչ ոք չէր սպասում: Հարավամերիկյան թիմերի հետ անցկացրած ընկերական երկու խաղերում պարտություն է կրել միեւնույն 0:1 հաշվով: «Անապատի արծիվները» բավական լավ են պաշտպանվում: Նրանք այս տարի միայն Ճապոնիայի հավաքականից են մեկից ավելի գոլ բաց թողել՝ 0:2:

Արգենտինայի հավաքականը Աշխարհի առաջնություններում հաղթել է 1978 եւ 1986 թվականներին: Սաուդյան Արաբիայի թիմը աշխարհի առաջնության մասնակցում է վեցերորդ անգամ: 1994-ին թիմը հասել էր աշխարհի առաջնության 1/8 եզրափակչին:

Արգենտինան հարավամերիկյան միակ թիմն է, որը 2002-ի աշխարհի առաջնությունից հետո հասել է եզրափակիչ: Ճիշտ է, 2014-ին Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչում արգենտինացիները պարտվել են Գերմանիային՝ 0:1 հաշվով: Թիմի աստղ Լիոնել Մեսին այս անգամ ավելի մարտական է տրամադրված եւ մտադիր է հասնել իր վերջին բաղձալի նպատակին՝ հաղթել աշխարհի առաջնությունում: Արգենտինացիներն այս տարի անցկացրած 9 խաղում տարել են 8 հաղթանակ, եւ միայն Էկվադորի դաշտում են ոչ-ոքի խաղացել:

Դանիա-Թունիս

Խաղի սկիզբը՝ Երեւանի ժամանակով՝ 17:00-ին:

Դանիացիները բավական լուրջ մրցակից են բոլորի համար, քանի որ այս տարի երկու անգամ հաղթել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային Ազգերի լիգայի շրջանակում: Նրանք այդ մրցաշարում տարել են չորս հաղթանակ եւ կրել երկու պարտություն՝ զիջելով միայն Խորվաթիային: Թիմը բավականին հավասարակշռված է եւ կարող դիմակայել ցանկացած ֆավորիտի:

Թունիսի հավաքականն աշխարհի առաջնություն է մտել ի հաշիվ մրցակցի՝ Մալիի հավաքականին խփած միակ ինքնագոլի հաշվին: Թիմն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն այս տարի եվրոպական միակ թիմի հետ խաղում 2:0 հաշվով հաղթել է Չեխիային: Դանիացիները պետք է զգուշանան մրցակցի հակագրոհներից, որոնք շատ արագ ու կազմակերպված են լինում:

Մեքսիկա-Լեհաստան

Խաղի սկիզբը՝ Երեւանի ժամանակով՝ 20:00-ին:

Կարելի է համարել օրվա կենտրոնական հանդիպումը: Երկու թիմերի համար արդյունքը շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ իրենց խմբի ֆավորիտը միանշանակ Արգենտինայի հավաքականն է: Մեքսիկացիներն այս տարի անցկացրած 7 ընկերական խաղերում պարտվել են երեք անգամ, ինչը վկայում է անկայունության մասին: Թիմը դժվարությամբ է գրավում մրցակիցների դարպասը:

Լեհաստանի ընտրանին նույնպես անկայուն է հանդես գալիս. հաղթանակներին հետեւում են պարտություններ: Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում լեհերը հաղթել են նվազագույն 1:0 հաշվով: Նրանք երեք անընդմեջ հաղթանակ շատ հազվադեպ են տոնում:

Ֆրանսիա-Ավստրալիա

Խաղի սկիզբը՝ Երեւանի ժամանակով՝ 23:00-ին:

Աշխարհի գործող չեմպիոնն այս տարի անհաջող է խաղում պաշտոնական մրցումներում: Ազգերի լիգայում ֆրանսիացիները տարել են ընդամենը մեկ հաղթանակ 6 հնարավորից: Թիմը սկսել է քիչ գոլեր խփել: Այդ խնդիրը կարող է խորանալ նաեւ Կատարում, քանի որ հավաքականի ամենափորձառու հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել աշխարհի առաջնությանը:

Ավստրալացիները բարձր տրամադրությամբ են ներկայացել առաջնությանը, քանի որ վերջին հինգ խաղերում հաղթել են մրցակիցներին: Իհարկե, այդ հանդիպումներում ամենալուրջ հակառակորդը եղել է Պերուի ընտրանին, որն անցումային խաղում զիջել է լրացուցիչ ժամանակում: Ավստրալիայի հավաքականը «ամուր կաղին» է, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը հանդես է գալիս անգլիական թիմերում, որտեղ պայքարում են մինչեւ խաղի վերջին ակնթարթը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աշխարհը պարենային ճգնաժամի շեմին է
հաջորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել քաղաքացիների ուղղությամբ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա