• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Տնտեսություն

Առաջիկա 3-4 տարում ցայտաղբյուրների վրա փականներ կտեղադրվեն

Հասմիկ Բալեյան 17:30 | 23.11.2022
Հասմիկ Բալեյան 17:30 | 23.11.2022
water

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» նոր ծրագիրը՝ Հայաստանի ջրային ռեսուրսների (խմելու եւ ոռոգման ջրի) արդյունավետ կառավարման, մոտեցումների բարելավման եւ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով։ Ծրագրի իրականացման համար նախատեսվել է 8,9 միլիոն դոլար։ 

Պանելային քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնողները, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵՆ) նախարարն ու ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։

«Ալիք Մեդիա»-ն նախորդիվ հրապարակում էր ներկայացրել՝ անդրադառնալով քաղցրահամ ջրի պաշարների վատնման թերեւս ամենացայտուն օրինակներից մեկին․ Հայաստանում հազարավոր ցայտաղբյուրների մեծ մասն առանց փականների է, եւ ջուրն անդադար հոսում է։ Ի լրումն մեր տեղեկություն ստանալու նախորդ հարցման՝ ՏԿԵՆ ջրային կոմիտեից օրերս տեղեկացանք, որ Հայաստանում հաշվառվել է 6578 ցայտաղբյուր (դրանցից 3298-ը Երեւանում է), որոնցից միայն 200-ի վրա են տեղադրված զսպանակավոր փականներ, ընդ որում՝ որոշ փականներ քաղաքացիները կոտրել են։

Քննարկման ընթացքում «Ալիք Մեդիա»-ի թղթակիցը ներկայացրեց վերոնշյալ խնդիրը՝ փորձելով ճշտել՝ գործնական քայլեր արվո՞ւմ են այս հարցը լուծելու համար։ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նախ շնորհակալություն հայտնեց «Ալիք Մեդիա»-ին՝ ցայտաղբյուրների փականներին վերաբերող խնդիրը հետեւողականորեն վերհանելու եւ լուսաբանելու համար, ապա նշեց՝ համայնքներին արդեն առաջարկվել է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրել համայնքների ֆինանսական միջոցների հաշվին, դա բավական ժամանակատար աշխատանք է։

Martiros Nalbandyan«Այստեղ երկու կարեւոր խնդիր կա․ նախ պետք է հստակեցնել՝ ո՛ր կառույցներն են պատասխանատուները։ Բացի այդ՝ սոցիալական ընկալման խնդիր կա․ միշտ չէ, որ հասարակությունը ողջունում է ցայտաղբյուրների վրա փականներ տեղադրելու միտքը։ Բայց որպես նորարարական մոտեցում արդեն իսկ կիրառել ենք այդ փորձը, որոշ ցայտաղբյուրների վրա տեղադրել ենք փականներ։ Նախատեսում ենք այդ հարցը առաջիկա 3-4 տարում լուծել»,- վստահեցրեց Մարտիրոս Նալբանդյանը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինական պատերազմը դատարկում է Արեւմուտքի զինապահեստները
հաջորդը
Դրոններ կիրառել միայն ըստ սահմանված պահանջների․ Քաղավիացիայի կոմիտե

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Իրավապահներն ահազանգ կստանան, հենց որ բռնարարը մոտենա զոհին

    13:00 | 23.03.2023
  • Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու կոչ Բաքվին

    22:27 | 22.03.2023
  • Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է...

    21:42 | 22.03.2023
  • Սպիտակ տունը Բաքվին ու Երեւանին լարվածությունը թուլացնելու կոչ...

    21:28 | 22.03.2023
  • Հայկական կողմը զորք եւ զինամթերք չի տեղափոխել․ Արցախի...

    20:47 | 22.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Գերագույն գլխավորն այսպիսին չի լինում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա