• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Եվրոպայի 18-ամյա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի չեմպիոն

aliq 14:05 | 26.11.2022
aliq 14:05 | 26.11.2022
Erik Israyelyan box

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:

Երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում Իսրայելյանը մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ եւ ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ 2-րդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետեւ Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյի նկատմամբ։

60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ եւ երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0: Կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ եւ բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:

Աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել է ավելի քան 460 բռնցքամարտիկ, նրանց թվում՝ 10 մարզիկ Հայաստանից՝ Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) եւ Ավետիք Հովակիմյանը (92 կգ):

Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ
հաջորդը
Պուտինը եւ Ալիեւը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Մոսկվան կողմ է տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն. Միշուստին

    19:43 | 02.02.2023
  • Ռուսաստանը կորցրել է զենք արտահանողի իր միջազգային դիրքերը

    19:19 | 02.02.2023
  • Պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացման հարցը

    18:54 | 02.02.2023
  • Ինչի մասին կխոսի Պուտինը առաջիկա ելույթում

    18:31 | 02.02.2023
  • 50-75 տարեկանների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը կշարունակվի

    18:10 | 02.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա