• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ձգտում ենք՝ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքվի. Քարփենթեր

aliq 13:37 | 30.11.2022
aliq 13:37 | 30.11.2022
US flag

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքմամբ:

Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավված է գործընթացում եւ շահագրգռված է խաղաղության համաձայնագրով: ԱՄՆ-ը նախարարների եւ ղեկավարների միջեւ շփումը պահպանելու համար կշարունակի ուղիներ փնտրել: Քարփենթերը կարեւորել է Եվրամիության գործընկերների հետ սերտ համագործակցությունը եւ շեշտել, որ Վաշինգտոնը դիտարկում է ԵԱՀԿ գործիքակազմը կիրառելու հարցը:

ԵԱՀԿ-ն Հայաստանի խնդրանքով արդեն հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ կարիքների գնահատման խումբ է ուղարկել: Կառույցն աջակցում է նաեւ ԵՄ ջանքերին: Ըստ Քարփենթերի՝ Միացյալ Նահանգների նպատակը սահմանի՝ հնարավորինս շուտ սահմանազատումն է:

Քարփենթերը նշել է, թե ԱՄՆ-ը ձգտում է, որ երկու կողմերի միջեւ հնարավորինս շուտ համաձայնեցվի խաղաղության համաձայնագիրը, որ խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները եւ անվտանգությունն ապահովվեն, եւ «բացենք Հարավային Կովկասի պատմության նոր էջը»:

«Ակնհայտ է՝ այս նպատակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք ձգտում ենք անելու հնարավորը՝ դա ապահովելու համար»,- ընդգծել է դիվանագետը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
2017-ից 5051 շահառուի հատուցվել է 69 միլիարդ դրամ
հաջորդը
Արդյոք «ուժեղ» դոլարը կհանգեցնի տնտեսական անկման

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • 350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

    20:11 | 30.01.2023
  • ՀՀ ՍԴ նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա...

    19:52 | 30.01.2023
  • Զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո. ՔԿ

    19:29 | 30.01.2023
  • Հայաստանը խնդրում է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

    19:06 | 30.01.2023
  • Ռուսական կապի եւ հեռահաղորդակցության շուկայում «խոշորացումներ» են սպասվում

    18:44 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    ՀՀ քաղաքացիներին կարգելվի՞ դոլարով ու եվրոյով վարկեր վերցնել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Նոյեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Հկտ   Դկտ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա