• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն սեփական եկամուտները

aliq 13:53 | 07.12.2022
aliq 13:53 | 07.12.2022
RA Parliament

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:  Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին ԱԺ նիստում կողմ են քվեարկել 65, դեմ՝ 5 եւ ձեռնպահ՝ 22 պատգամավորներ:

Նախագծով առաջարկվում է 2023-ից սկսած համակարգի ներդրումն իրականացնել 3 տարվա ընթացքում: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը: Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են պետական եւ համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նրանց թվում՝ նոտարները՝ անձնական եկամուտների մասով:

Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ 2022-ի արդյունքներով 1 միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ առեւտրային կազմակերպությունների բաժնետեր ռեզիդենտ քաղաքացիները,  ինչպես նաեւ 2023-ի ընթացքում առեւտրային կազմակերպություններից 20 միլիոն դրամ կամ ավել փոխառություններ ստացած ռեզիդենտ քաղաքացիները:

2024-ից այդ շրջանակը կընդլայնվի աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարող, քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող եւ աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: Առաջարկվում է 2025-ին համակարգում ընդգրկել նաեւ մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց:

Հայտարարագրի նախագիծը  տվյալ պահին հարկային մարմնին հայտնի տեղեկության հիման վրա պատրաստելու է հարկային մարմինը: Եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն պարզապես մնում է հաստատելու հայտարարագիրը, եւ այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Եթե քաղաքացին տեսնի, որ հայտարարագրում արտացոլված որոշ տեղեկություններ պետք է վերանայվեն կամ լրացվեն, դրանից հետո է միայն նա հաստատում իր համար ներկայացվող հայտարարագիրը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիայում կանխվել է պետական հեղաշրջման փորձը
հաջորդը
Վաշինգտոնը ՌԴ-ին հարվածելու հարցում Կիեւին չի խրախուսել. Բլինքեն

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • 350 հազար ֆունտ ստեռլինգ՝ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

    20:11 | 30.01.2023
  • ՀՀ ՍԴ նախագահը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա...

    19:52 | 30.01.2023
  • Զոհված զինծառայողի ինքնությունը պարզ կլինի փորձաքննությունից հետո. ՔԿ

    19:29 | 30.01.2023
  • Հայաստանը խնդրում է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

    19:06 | 30.01.2023
  • Ռուսական կապի եւ հեռահաղորդակցության շուկայում «խոշորացումներ» են սպասվում

    18:44 | 30.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

  • 5

    ՀՀ քաղաքացիներին կարգելվի՞ դոլարով ու եվրոյով վարկեր վերցնել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա