• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ. ՀՀ գլխավոր դատախազ

aliq 16:12 | 08.12.2022
aliq 16:12 | 08.12.2022
Armenia, russia, Azerbaijan prosecutors

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ ՝ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւի մասնակցությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում: Վարդապետյանը հույս է հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու հստակ արդյունքներ, կծառայի 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանը մինչ օրս լիարժեք չի կատարել: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները:

«Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը»,- շեշտել է Վարդապետյանը:

Հայաստանի գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձեւաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Թրեյսիի թեկնածությանը
հաջորդը
Փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա