• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Անվճար տրամադրվող դեղերի անվանացանկը կընդլայնվի

aliq 16:24 | 09.12.2022
aliq 16:24 | 09.12.2022
drug

ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը հայտնել է, որ 2023-ին նախատեսվում է դեղերի անվանացանկի ընդլայնում:

Ըստ Հարությունյանի՝ դեղապահովման ծրագրի շրջանակում 2022-ին արդեն շուրջ 171 հազար շահառու կարողացել է ստանալ անվճար դեղորայք տարբեր հիվանդությունների գծով:  Դեղերն ապահովվում են 12 հիվանդությունների գծով: Ընդհանուր առմամբ 2022-ին այդ նպատակի համար հատկացվել է 3,7 միլիարդ դրամ:

Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ հիմնական 10 հիվանդությունների գծով դեղերը 100 տոկոսով ապահովվում են, եւ յուրաքանչյուր շահառուին անհրաժեշտ քանակով համապատասխան դեղորայք է տրամադրվում: Ըստ նրա՝ այս պահին, սակայն,  պետությունն ապահովում է ընդհանուր պահանջարկի 85 տոկոսը։ «Ի դեպ, ասեմ, որ տարեցտարի ոչ միայն դեղերի քանակական ավելացում ունենք, այլեւ որակական: Այսօր ցանկում ունենք եվրոպական արտադրության բարձր որակի դեղեր»,- նշել է Հարությունյանը:

Տեղեկանք

ՀՀ-ում անվճար դեղորայք տրամադրվում է հոգեկան հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության, ֆենիլկետոնուրիայի, անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց-ի, հիպոֆիզային գաճաճություն ախտանիշի, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի գծով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գագիկ Խաչիկյանը 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ է նվաճել
հաջորդը
Մոտ 500 միլիարդ դոլարի հավելյալ ֆինանսավորման կարիք կունենան

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ինչի մասին կխոսի Պուտինը առաջիկա ելույթում

    18:31 | 02.02.2023
  • 50-75 տարեկանների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը կշարունակվի

    18:10 | 02.02.2023
  • Սպահանում հարձակման պատասխանատուն Իսրայելն է․ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

    17:45 | 02.02.2023
  • Ծայրահեղականները չեն ներկայացնում Իսրայելի հասարակությունը. դեսպան

    17:21 | 02.02.2023
  • Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

    16:58 | 02.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

  • 4

    «Ափսոս էր երեխան»

  • 5

    Հայաստանում խաղադրույքների գումարը հերթական ռեկորդն է սահմանել

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա