• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Սեւաժայռի միակ մշտական բնակչուհին․ մի քանի սահմանապահի պատմություն

Մարիամ Սարգսյան 18:45 | 14.12.2022
Մարիամ Սարգսյան 18:45 | 14.12.2022
Sevajayr village

Սեւաժայռ մտնելիս էլ հարց չի ծագում՝ ինչպես է գյուղի անունն առաջացել․ բնակավայրը հսկա սեւ ժայռի ստորոտին է։ Անանձնագիր ու աշխարհից կտրված այս փոքրիկ բնակավայրին տեղաբնակներից բացի քչերն են ծանոթ։

Sevajayr villageՎայոց ձորի մարզի հեռավոր գյուղը երբեք առանձին վարչական միավոր չի եղել, հարեւան Վարդահովիտին է կցված։ Թեեւ Վարդահովիտն էլ է փոքր գյուղ՝ մոտ տասը մշտական բնակվող ընտանիքներով, բայց Սեւաժայռի համեմատ մեծ բնակավայր է համարվում։

Սեւաժայռը նախկինում ադրբեջանաբնակ է եղել, 1988-ից հետո է բնակեցվել հայերով։ Բնակլիմայական պայմանները լավն են անասնապահության ու մեղվաբուծության համար։ Տարիներ առաջ գյուղում մշտաբնակ ընտանիքները համեմատաբար շատ են եղել, գյուղատնտեսությամբ են զբաղվել, դպրոցահասակ փոքրաթիվ երեխաներն էլ հաճախել են հարեւան Վարդահովիտի հիմնական դպրոց։

Sevajayr villageՀիմա փոքրիկ գյուղում մնացել են միայն սեզոնային բնակիչները, որ տաք ամիսներին գյուղում անասնասնապահությամբ են զբաղվում, ձմեռներն էլ տեղափոխվում հարեւան գյուղեր, հիմնականում՝ Շատին։

Sevajayr villageԳյուղի մշտաբնակները երկուսն են՝ ընտանիք չէ, անձ։ Էմմա տատն ու նրա որդին գյուղի հիմնական բնակիչներն են։ «Մի գյուղ՝ մի ընտանիք» բանաձեւին իրենց կամքից անկախ են սովորել․ իրենք գյուղն են պահում, գյուղն՝ իրենց։ Էմմա տատի վերջին մշտական հարեւանները երեք-չորս տարի առաջ են հեռացել գյուղից։ Հիմա տատի սիրելի եղանակն ամառն է, երբ գյուղում իրենցից բացի այլ մարդկանց աղմուկ ու ծիծաղ կա։

Ամբողջ գյուղով հավաքվում են Էմմա տատի բակում, վայելում նրա պատրաստած սուրճն ու գաթան, խոսում իրենց մոռացած աշխարհից։

Marat GharibyanՍեւաժայռցի Մարատ Ղարիբյանն Էմմա տատի ամենահավատարիմ հյուրերից է։ Թեեւ ձմռանը Շատին է տեղափոխվում, բայց հաճախ է գնում-գալիս, գյուղ մտնելիս էլ անպայման ացելում է բնակավայրի մշտաբնակներին։

Մարատը 1991-ից է Սեւաժայռում ապրում՝ գնալ-գալով։ Գյուղը սիրում է, բայց խոստացված ապագային չի հավատում։ Հետո էլ դիմում է մեզ․ «Դուք էդ ճանապարհով որ գալիս էիք, ապագան երեւա՞ց»։ Նկատի ունի հարեւան Վարդահովիտ բերող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, որ կառուցումից ի վեր ասֆալտ չի տեսել։

Sevajayr villageՆայում է մեր «բարձր» ավտոմեքենային ու համբերատար ժպտում․ «Դուք էլ գիտեք, որ էստեղ դրանից բացի այլ բանով հասնել չեք կարող։ Ո՛չ ճանապարհ կա, ո՛չ հույս, ո՛չ հիշող»։

Մարատ Ղարիբյանը հիշում է՝ տարիներ առաջ գյուղում շատերն են անասուն պահել, լավ եկամուտ ստացել, ինքն էլ 40-50 խոշոր եղջերավոր անասուն է ունեցել։ Տարեցտարի պայմանները դժվարացել են, վաճառքի գինը՝ իջել։ Շատերը ստիպված են եղել ամբողջը վաճառել, այլ բանով զբաղվել։ Գյուղում էլ ուրիշ գործ չկա, հեռացել են։

Sevajayr villageԻրենք հեռացել են, սահմանը՝ մոտեցել։ 44-օրյա պատերազմից հետո Սեւաժայռը Ադրբեջանի տիրապետության տակ անցած Քարվաճառից մի քանի կիլոմետր է բաժանում։ Սահմանապահ դարձած մի քանի գյուղացիներն ասում են՝ գոնե հիմա բարձր աթոռներից իրենց կողմ նայեն, մի քայլ անեն, լուծում առաջարկեն․․․

Էմմա տատի ձմեռային առօրյան 7։30 է սկսվում ամռան 6։00-ի փոխարեն։ Կես տարի ձգվող ձմեռներին սուրճը մենակ է խմում, եթե որդին աշխատանքի է լինում։

grandma EmmaՍուրճի ընկերոջը կարոտ՝ անցնում է մյուս գործերին՝ ձեռքով լվացք անում, կենդանիներին կերակրում, պանիր պատրաստում։ Վառարանին էլ ամբողջ օրը կաթսայով ջուր կա, որ տաք ջրի պակաս չլինի։ Երեկոներն անցնում են հեռուստացույցի դիմաց, բայց դժգոհում է՝ մի կարգին բան ցույց չեն տալիս։

Sevajayr villageՏատը ժպիտով է հիշում թոնրի լավաշի թխման արարողակարգը․ գյուղով մեկ հավաքվում էին ու մի ամբողջ օր միասին ե՛ւ հաց թխում, ե՛ւ ասում-խոսում, վերջում էլ գաթան իջեցնում թոնիր։ Հիմա գրտնակ անողն էլ, թխողն էլ ինքն է․ թոնրի կրակը վառ պահող չկա, էլեկտրական վառարանին են անցել։ Ամանորին սիրով է սպասում Էմմա տատը․ երեխաներն ու թոռներն անպայման հավաքվում են իր տանը, միասին տոնում։ Վերջին տարիներին մի քանի անգամ ավելացել են խաղաղության համար կենացները։

grandma EmmaԹոնրի կրակը՝ ոչինչ, Սեւաժայռում ուզում են՝ օջախների կրակները վերջնականապես չմարեն։ Այս վերջին մշտաբնակ տան կրակն էլ որ հանգի, Սեւաժայռն ո՞վ կհիշի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի է անցել
հաջորդը
Նիդերլանդների խորհրդարանը բանաձեւ է ընդունել Լաչինի միջանցքի արգելափակման հարցով

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 2

    Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա