• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արցախը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի է անցել

aliq 18:02 | 14.12.2022
aliq 18:02 | 14.12.2022
Artsakh

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:

2022-ի դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ադրբեջանական կողմից արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Արցախի բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու եւ սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով եւ հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը՝ որոշվել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:

Ըստ անհրաժեշտության պետք է սահմանափակել Արցախի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաեւ սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Իրականացվելու է  բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:

Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի պաշտպանունակության եւ անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:

Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ: Արցախի կառավարությանը հանձնարարվել է սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հայց է ներկայացրել Փուլիցերյան մրցանակի խորհրդի դեմ
հաջորդը
Սեւաժայռի միակ մշտական բնակչուհին․ մի քանի սահմանապահի պատմություն

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում

    20:30 | 03.02.2023
  • Ռուսաստանի դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

    20:08 | 03.02.2023
  • Չստուգված կայքերում բանկային քարտի տվյալները մի՛ լրացրեք

    19:45 | 03.02.2023
  • Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մտադրություն չկա․...

    19:07 | 03.02.2023
  • ԵԱՏՄ միասնական կրիպտո արժո՞ւյթ կստեղծվի

    18:43 | 03.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա