• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ԽմբագրականՆերքինՔաղաքականություն

Մեղրիի միջանցք կամ Ղարաբաղը գալիս է Հայաստան

Մհեր Արշակյան 16:15 | 16.12.2022
Մհեր Արշակյան 16:15 | 16.12.2022
army

Ադրբեջանը խելոք է վարվում: Ցույց է տալիս, որ իրեն Զանգեզուրի միջանցք է պետք: Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որը ոչնչով չի կարող ազդել ռուս խաղաղապահների վրա, որպեսզի նրանք կատարեն իրենց գործը, եւ միաժամանակ չի կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին, քանի որ չի կարող ասել՝ հավաքվե՛ք, եկե՛ք Հայաստան:

Ուրեմն ի՞նչ կարող է անել Հայաստանը: Նա կարող է նոյեմբերի 9-ի հայտարարությանը համարժեք մի համաձայնագիր ստորագրել, դիցուք, Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության հետ, ըստ որի՝ 5 տարով Ադրբեջանին տրամադրում է միջանցք, որտեղ դրության տերը երրորդ պետության խաղաղապահներն են: Համաձայնագրում նախատեսվում է կետ, որ հինգ տարի հետո Հայաստանը միակողմանիորեն կարող է դադարեցնել միջանցքում խաղաղապահների գործունեությունը:

Այդքան հեշտ, իհարկե, ոչ ոք Հայաստանին չի թողնի միակողմանիորեն դադարեցնել խաղաղապահների գործունեությունը, բայց այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, լուծման երկու տարբերակ ունի՝ կա՛մ ղարաբաղցիներին ասում ենք՝ հավաքվե՛ք, եկե՛ք Հայաստան, որը չի կարող առանց ցամաքային հուսալի ճանապարհի պաշտպանել ձեր իրավունքները ձեր հողում, կա՛մ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին, որի վերջն ավելի պատկերացնելի է:

Հայաստանը մենակ է. պատրանքներ ունենալ պետք չէ: Կա նաեւ երրորդ տարբերակը՝ Ղարաբաղը համաձայնում է ապրել Ադրբեջանի կազմում ադրբեջանցիների հետ առանց առանձնահատուկ իրավունքների ընդգծման, քանի որ այդպիսին է Ալիեւի կամքը, ու դա չի վիճարկվում, եթե նույնիսկ ամբողջ ազգով դառնանք Նժդեհ:

Մեղրիի միջանցքը չզիջելու գինը սա է: Եթե ՀՀ իշխանությունները մեղավոր են (նրանց մեղքը դրանից շատ առաջ է սկսվել, երբ ոչ մեկը չգնաց կամավոր զոհաբերության), այսինքն, եթե նրանք մեղավոր են, որ չեն կարողանում պաշտպանել ղարաբաղցիների իրավունքները՝ Ղարաբաղի հետ չունենալով ցամաքային սահման, ուրեմն միջանցքը պիտի տրվի:

Միջանցքը պիտի տրվի, քանի որ այդպիսին է Ռուսաստանի եւ Ադրբեջանի կամքը: Եթե չես տալիս, պատրա՛ստ եղիր այսպիսի գործողությունների: Եթե ունես ռեսուրս՝ դիմակայելու ռուս-ադրբեջանական խաղի կոշտ կանոններին, ավելի լավ, դիմակայի՛ր: Բայց դու ղարաբաղցիների անվտանգության երաշխավոր չես, երաշխավորը մի քանի օր չէր կարողանում բացել ճանապարհը, էլ չեմ ասում, որ երաշխավորն ընդհանրապես իշխանություն չունի ադրբեջանցիներին ասելու՝ միացրե՛ք գազը կամ անջատե՛ք գազը: Երբ ուզեն, կմիացնեն, երբ ուզեն, կանջատեն:

Հայաստանը պետք է ընտրություն կատարի Ղարաբաղի լինել-չլինելու իր դերի մեջ: Լինելու դեպքում ինքը Մեղրիի միջանցք տրամադրելու որոշում է կայացնում, չլինելու դեպքում Հայաստանը պահպանում է Մեղրին:

Հ.Գ. Այստեղ իմ տեսակետը չկա: Այստեղ մեզ առաջարկված ընտրությունն է ընթերցողի համար հատուկ խտացված գույներով:

Mher Arshakyan
Մհեր Արշակյան

Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են անցկացրել Լաչինի միջանցքով
հաջորդը
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան պետք է զսպել․ ԱՄՆ կոնգրեսական

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների են փոխանակել

    21:00 | 04.02.2023
  • Միջնորդի դերի կորուստն անխուսափելիորեն կհանգեցնի սրացման․ ՌԴ քաղաքագետ

    19:08 | 04.02.2023
  • Վիրահայերը պահանջում են առանց քննության քաղաքացիության վերականգնում

    16:16 | 04.02.2023
  • ԱՄՆ-ն առաջին անգամ ռուսական ակտիվներ է փոխանցել Կիեւին

    15:35 | 04.02.2023
  • ՀՀ-ում չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշն աճել է 50%-ով

    13:12 | 04.02.2023

ընտրանի

  • 1

    Առգրավված ձուկը հատկացվել է խնամքի հաստատություններին

  • 2

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա