• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Արգենտինան ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն

aliq 22:05 | 18.12.2022
aliq 22:05 | 18.12.2022
Argentina, FIFA World Cup 2022

Կատարի մայրաքաղաք Դոհայի «Լուսաիլ» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը: Եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային եւ իր պատմության մեջ երրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հանդիպման 23-րդ րոպեին Արգենտինայի հավաքականը 11 մ հարվածի իրավունք ստացավ, որը վստահ իրացրեց թիմի ավագ Լիոնել Մեսին: Խաղի 36-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո արգենտինացիները կրկնապատկեցին հաշիվը: Աչքի ընկավ ձախ հարձակվող Անխել Դի Մարիան:

Երկրորդ խաղակեսի սկզբում դարձյալ ակտիվ էին արգենտինացի ֆուտբոլիստները, սակայն նրանց չհաջողվեց ամրապնդել առավելությունը: Իսկ ահա գործող չեմպիոն Ֆրանսիան, որը ձգտում էր հավասարեցնելու խաղը, շեշտը դնելով դիրքային գրոհների վրա, մեկ րոպեում երկու գոլ խփեց եւ հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ՝ խաղի 80-րդ րոպեին, արգենտինացիները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները․ Ֆրանսիայի հավաքականի անդամ Կիլիան Մբապեն վստահ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ ընդամենը մեկ րոպե անց խփեց նաեւ երկրորդ գնդակը (8-րդ գնդակն այս առաջնությունում)՝ այսկերպ եզրափակելով իր խաղընկերների սկսած հակագրոհը: Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 2:2:

Լրացուցիչ ժամանակի սկիզբը կրկին անցավ Արգենտինայի հավաքականի առավելությամբ: Արդյունքում, 109-րդ րոպեին արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին երկրորդ անգամ գրավեց աշխարհի չեմպիոնների դարպասը եւ առաջ մղեց իր թիմին: Սակայն Արգենտինայի ընտրանին այս անգամ էլ չկարողացավ պահպանել առավելությունը. 118-րդ րոպեին Կիլիան Մբապեն դարձյալ վստահ իրացրեց 11-մետրանոց՝ 3:3: Ֆրանսիացին դարձավ բոլոր ժամանակների միակ ֆուտբոլիստը, որը  Մունդիալների եզրափակիչներում 4 գնդակ է խփել:

Այդպիսով, հաղթողին որոշելու համար նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար: Այն վստահ իրացրին արգենտինացիները՝ 4:2: Այդպիսով, 2022 թվականի աշխարհի չեմպիոն դարձավ Արգենտինայի հավաքականը:

Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաեւ 1978 եւ 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ: Մինչեւ ԱԱ-2022-ը աշխարհի միայն երկու հավաքականի էր հաջողվել մունդիալներում 2 անգամ անընդմեջ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1934 եւ 1938 թվականներին նման հաջողության էր հասել Իտալիայի հավաքականը, իսկ 1958 եւ 1962 թվականներին երկու անգամ անընդմեջ Մունդիալի հաղթող դարձել էր Բրազիլիան։

Արգենտինայի հավաքականի ավագ 35-ամյա Լիոնել Մեսին ճանաչվեց 2022-ի Կատարում կայացած աշխարհի առաջնության լավագույն խաղացող, Ֆրանսիայի հավաքականի անդամ Կիլիան Մբապեն էլ՝ 2022-ի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկու տեսաուղերձը, որը ՖԻՖԱ-ն մերժել էր ապաքաղաքական նկատառումներով
հաջորդը
Գերմանացի խորհրդարանականների կոչն Ադրբեջանին

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Վրաստանի բանտերում պատիժ է կրում 47 երկրի 654...

    15:57 | 06.02.2023
  • Ռուսաստանի հետ սահմանին էլեկտրոնային պարիսպ կկառուցվի

    15:32 | 06.02.2023
  • Ադրբեջանը կրկին փակել է Արցախ մտնող գազատարը

    15:08 | 06.02.2023
  • Նախորդ շաբաթ տուժել է 99, զոհվել՝ 11 մարդ....

    14:46 | 06.02.2023
  • Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողները

    14:22 | 06.02.2023

ընտրանի

  • 1

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 2

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 3

    Հարաբերականության տեսություն՝ ըստ «հայրենի» իշխանությունների

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ձեւով՝ արեւմտյան, բովանդակությամբ՝ ռուսական

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա