• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

eBay-ում 49 դոլարով գնված կտավը վաճառվել է 158 հազար դոլարով

aliq 20:37 | 19.12.2022
aliq 20:37 | 19.12.2022
Helene Schjerfbeck

Էդինբուրգի բնակիչը ամերիկյան eBay կայքում 40 ֆունտ ստեռլինգով (մոտ 49 դոլար) պատահաբար ձեռք է բերել ֆինն հայտնի նկարչուհի Հելեն Շերֆբեքի (1862-1946) նատյուրմորտը։ Ավելի ուշ մասնագետները ճանաչել են Հելեն Շերֆբեքի կտավն ու առաջարկել այն վաճառքի հանել աճուրդում։ Արդյունքում Շերֆբեքի  նատյուրմորտը վաճառվել է 130  հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 158 հազար դոլար):

«Անընթեռնելի ստորագրությամբ կտավը» eBay-ում գնել են պարզապես որպես տան դեկորատիվ տարր։ Ավելի ուշ, երբ գնորդը սոցցանցում հրապարակել է նատյուրմորտի լուսանկարը, օգտատերերը ճանաչել են ֆինն նկարչուհի Հելեն Շերֆբեքի «Սպիտակ վարդեր գավաթի մեջ» կտավը։ Bonhams աճուրդի տան փորձագետները հաստատել են, որ գործն, իրոք, պատկանում է Շերֆբեքի վրձնին եւ կտավին է հանձնվել 1880-ականների վերջին։

«Գնորդն այս կտավը գնել է՝ պատկերացում չունենալով ո՛չ դրա հեղինակի, ո՛չ էլ արժեքի մասին: Միայն շրջանակը, որն ավելի քան 100 տարվա հնություն ունի, 40 ֆունտից շատ ավելին արժե»,- պարզաբանել է աճուրդի տան արվեստաբան Լեո Վեբսթերը:

Շվեդական ծագումով մոդեռնիստ նկարչուհի Հելեն Շերֆբեքը հայտնի է «Վիրավոր զինվորը ձյան մեջ» (1880), «Վիլհելմ ֆոն Շվերինի մահը» (1886), «Ապաքինում» (1888) կտավներով: Շերֆբեքի մոդեռնիստական նկարները նրա ստեղծագործական կյանքի սկզբնական փուլում մեծ ճանաչում չեն ստացել: Նա համբավ է ձեռք բերել ավելի ուշ: Շերֆբեքի ամենահայտնի գործը՝ «Պարի կոշիկները», վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 3,6 միլիոն դոլար):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մունդիալի խորհրդանշական հավաքականի կազմն ըստ ՖԻՖԱ-ի
հաջորդը
Կրակել են Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Փաշինյանը զրուցել է Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ

    23:07 | 07.02.2023
  • Երկրաշարժից տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի....

    17:52 | 07.02.2023
  • Ճապոնիան մտադիր է ՌԴ-ի հետ հաշտության պայմանագիր կնքել

    16:57 | 07.02.2023
  • Երեւանը ստացել է Բաքվի պատասխանը եւ ուսումնասիրում է...

    16:25 | 07.02.2023
  • Ռուսական «Всенаука» գիտալուսավորչական ծրագիրը փակվում է

    15:56 | 07.02.2023

ընտրանի

  • 1

    Պատերազմական դրվագներ։ Արթուր Միրզոյան

  • 2

    «Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարեւոր է»

  • 3

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Ի՞նչ խնդիրների են բախվում կին կալանավորները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա