• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Միջազգային ինը կազմակերպությունների կոչը

aliq 18:31 | 20.12.2022
aliq 18:31 | 20.12.2022
Lachin road

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայում առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է, որ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ դնելով՝ Ադրբեջանի բռնապետությունը հստակ ցույց է տալիս ցեղասպանության եւս մեկ փուլ իրականացնելու իր մտադրությունը։ Միջազգային հանրությունը պետք է գործի հավաքական, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը:

Նախազգուշացման մեջ նշվում է նաեւ, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, նպաստել է հայերի դեմ կատարված վայրագությունների անպատժելիությանը, սպառնացել ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Երեւանը։ Կազմակերպությունները «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։

Կազմակերպությունները դիմել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիային» միացած երկրներին, ներառյալ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Ռուսաստանին, նրանց կոչ արել կատարելու իրենց պարտավորությունները՝ կանխելու հայերի նկատմամբ հասունացող ցեղասպանությունը։ Կազմակերպությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ կոչ են արել ապահովելու միջազգային բոլոր կազմակերպությունների մարդասիրական նպատակներով անխոչընդոտ մուտքն Արցախ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղության հաստատումը պահանջում է խուսափել ավելորդ լարվածությունից․ Իրանի ԱԳՆ
հաջորդը
Վահե Գրիգորյանը՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ

խմբագրական

1993-ին Լավրովը ՄԱԿ-ում էր, չգիտե՞ր

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հրեա ծայրահեղականների հերթական հարձակումը Երուսաղեմում

    20:30 | 03.02.2023
  • Ռուսաստանի դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակին

    20:08 | 03.02.2023
  • Չստուգված կայքերում բանկային քարտի տվյալները մի՛ լրացրեք

    19:45 | 03.02.2023
  • Ոչ մի երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մտադրություն չկա․...

    19:07 | 03.02.2023
  • ԵԱՏՄ միասնական կրիպտո արժո՞ւյթ կստեղծվի

    18:43 | 03.02.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    Հասարակության անտարբերության գինը

  • 3

    Կա՛նգ առ, հապաղի՛ր

  • 4

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

  • 5

    Ո՞ւր են գնացել Հայաստանից դուրս բերված փողերը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա