• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Աշխարհում հակաբիոտիկների սուր դեֆիցիտ է առաջացել․ ԱՀԿ

aliq 19:19 | 21.12.2022
aliq 19:19 | 21.12.2022
World Health Organization

Ըստ բրիտանական Financial Times պարբերականի՝ վարակիչ հիվանդությունների թվի աճի պատճառով, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում դիտվում է հակաբիոտիկների, մասնավորապես՝ պենիցիլինի եւ ամոքսիցիլինի դեֆիցիտ։

ԱՀԿ դեղամիջոցների մատակարարման եւ հասանելիության խմբի ղեկավար Լիզա Հեդմանը հայտնել է, որ 35 երկրների 80%-ը, որոնց վերաբերյալ տվյալներ է հավաքում ԱՀԿ-ն, պենիցիլինի շարքի հակաբիոտիկների խիստ պակաս ունի: «Ա»  խմբի ստրեպտոկոկով վարակման դեպքերի աճի պատճառով նշված շարքի հակաբիոտիկների պակաս է առաջացել, եւ Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթվանից բժիշկներին թույլ է տվել նշանակել այլընտրանքային հակաբիոտիկներ։ Ամոքսիցիլինի պակաս է դիտվում ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ ԵՄ 27 անդամ պետություններից 25-ը հայտարարել են որոշակի հակաբիոտիկների դեֆիցիտի մասին:

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում սովորական ցավազրկողների պակաս կա

Ըստ առողջապահության բնագավառի փորձագետների՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ հակաբիոտիկների պահանջարկի նվազումը եւ մատակարարումների շղթայի վրա լուրջ ծանրաբեռնվածությունը դեղարտադրողներին ստիպել են կրճատել արտադրության ծավալները:

Հեդմանը հավելել է, որ շատերը ԱՀԿ-ին չեն զեկուցում դեֆիցիտի մասին, քանի որ մտավախություն ունեն, որ դա կարող է դեղերի գնաճի հանգեցնել։ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի առանձին դեղագործներն էլ հայտնում են նաեւ սովորական ցավազրկողների, մասնավորապես, պարացետամոլի սուր պակասի մասին։

Ըստ Financial Times-ի՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ համատարած էր տարբեր դեղամիջոցների դեֆիցիտը, որը պայմանավորված էր մատակարարումների շղթայի խաթարմամբ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն էլ ավելի են խաթարել հակաբիոտիկների բաղադրիչների մատակարարումները, իսկ էներգակիրների գների աճն իր հերթին հանգեցրել է հակաբիոտիկներ արտադրող ընկերությունների շահույթի նվազման։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ-ում պարտադիր զինծառայության կզորակոչեն 21 տարեկանի՞ց
հաջորդը
ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ

խմբագրական

ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Լաչինի միջանցքը վերաբացելու կոչ է...

    17:47 | 29.01.2023
  • 8 բալանոց երկրաշարժ Իրանում

    22:45 | 28.01.2023
  • Արեւածագի դպրոցում ռազմամարզական դասարան է բացվել

    19:34 | 28.01.2023
  • Մադոննայի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումը չեղարկվել է

    16:33 | 28.01.2023
  • Պետք է մշակել արդյունավետ եւ ճկուն մուտքի պայմաններ....

    16:00 | 28.01.2023

ընտրանի

  • 1

    IN MEMORIAM

  • 2

    «Ափսոս էր երեխան»

  • 3

    Հայաստանի արեւմտյան «սիրախաղն» ու ռուսական սպառնալիքը

  • 4

    ԵՄ-ին Հարավային Կովկասում անհրաժեշտ է ռազմական բալանս

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« Նյմ   Հնվ »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա