• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Ֆինլանդիայի անդամակցությանը դրական ենք վերաբերվում, իսկ Շվեդիայինը` ոչ․ Էրդողան

aliq 17:40 | 01.02.2023
aliq 17:40 | 01.02.2023
Finland, NATO, Sweden flags

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը` ոչ։ Ֆինլանդիան եւ Շվեդիան 2022-ի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը։ Ներկա պահին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը չեն վավերացրել դաշինքի անդամ 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան ու Թուրքիան։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ կարող է այնպիսի որոշում ընդունել, որը կապշեցնի Շվեդիային։

Էրդողանը հայտարարել է, թե քանի Շվեդիայում թույլ են տալիս այրել իսլամի սուրբ գիրքը, Անկարան «այո» չի ասի այդ երկրի անդամակցությանը։ «Իմացե՛ք, որ Թուրքիան դրական է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, իսկ Շվեդիայինը` ոչ»,-խորհրդարանում ասել է Էրդողանը։

Թուրքիայի արտգործնախարարը Մեւլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ Անկարան չի հաստատի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք չկատարեն Մադրիդում ստորագրված եռակողմ հուշագրի պայմանները, նույնիսկ եթե նրանց հասցեին որեւէ սպառնալիք լինի։ Նա նշել է, որ Թուրքիան անվտանգությանն առնչվող  մտահոգությունն ունի, եւ դրանք պետք է փարատվեն, որպեսզի այդ երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Ըստ Չավուշօղլուի՝ Անկարան չի թաքցնում, որ Ֆինլանդիայի հետ հարաբերություններում ավելի քիչ խնդիրներ ունի, քան Շվեդիայի հետ։ «Եթե երկու երկրները եւ ՆԱՏՕ-ն պայմանավորվեն դիմումների առանձին քննարկման շուրջ, Թուրքիան պատրաստ կլինի քննարկելու այդ հարցը»,- ասել է Չավուշօղլուն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրիգոր Խաչատրյանը՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր
հաջորդը
2022-ին օտարերկրացիները ՀՀ-ում կատարել են անշարժ գույքի 4936 գործարք

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանցիները կրակել են Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

    15:18 | 30.03.2023
  • Գագաթնաժողովում ընդունված հռչակագրին Հայաստանը միացել է վերապահումով

    14:36 | 30.03.2023
  • Ռուս-ուկրաինական պատերազմը կհարվածի ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի...

    14:06 | 30.03.2023
  • Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին

    13:25 | 30.03.2023
  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա