• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Ի՞նչ խնդիրների են բախվում կին կալանավորները

Հասմիկ Բալեյան 14:30 | 03.02.2023
Հասմիկ Բալեյան 14:30 | 03.02.2023
jail

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ուսումնասիրություններ է կատարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում եւ պարզել՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների կիրառման ընթացքում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կանայք ինչ խնդիրների են բախվել։ Հիմնական խնդիրը տեսակցությունների ու հանձնունքներ ստանալու սահմանափակումն է եղել։

«Կան կանայք, որոնք քրեակատարողական հիմնարկում իրենց մոտ ունեն մինչեւ երեք տարեկան երեխաներ։ Երեխաների համար սնունդ եւ հիգիենայի պարագաներ հիմնականում ստանում էին հանձնունքների միջոցով, իսկ դրա սահմանափակումը խնդիրներ էր առաջացրել»,- «Քրեական արդարադատության համակարգում Քովիդ-19 համավարակին հակազդում» թեմայով կոնֆերանսի ընթացքում ասաց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահը նշեց՝ առաջին հայացքից այս թեմայի քննարկումը, գուցե, ժամանակավրեպ թվա, բայց դա ամենեւին այդպես չէ, քանի որ պետք է դիտարկել, թե համավարակի օրերին քրեական արդարադատության համակարգում ինչ խնդիրներ են ի հայտ եկել, ինչպես են դրանք հաղթահարվել, որպեսզի հետագայում նման իրավիճակներում հնարավոր լինի հակազդել համավարակին։ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում արձանագրված խնդիրներն ուսումնասիրելիս առաջարկություններ է մշակել, ներկայացրել պատկան մարմիններին։

Կոնֆերանսին մասնակցող՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը նշեց՝ աշխարհը պատրաստ չէր կորոնավիրուսին․ համավարակին դիմակայելու հարցում բազմաթիվ երկրներում տարբեր խնդիրներ էին ի հայտ եկել։ Այդ ծանր օրերին Նիդերլանդների Թագավորությունն աջակցել է Հայաստանին համավարակի դեմ պայքարելու գործում։

Nicolas SkhermernsՆիդերլանդների Թագավորության կառավարությունն աշխատում է Հայաստանում ապրող հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ խոցելի խմբերի հետ՝ կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանությունը։

«Այս պահին որեւէ ծրագիր չունենք, որն առնչվում է հենց քրեական արդարադատության համակարգին, բայց ես շատ հետաքրքրված եմ այս թեմայով, այս կոնֆերանսի ընթացքում կտեղեկանամ, թե ինչ խնդիրներ կան։ Հետագայում մենք կդիտարկենք մեր համագործակցության հնարավորությունները նաեւ այդ ոլորտի առնչությամբ։ Մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք աջակցել Հայաստանին։ Գենդերային հավասարությունը եւս շատ կարեւոր է մեզ համար»,- նշեց Նիկո Սխերմերսը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արձանագրել է, որ որոշ ՔԿՀ-ներում տաք ջրի եւ հեռախոսակապի հասանելիության խնդիր է արձանագրվել։ «Աբովյան» ՔԿՀ-ում անազատության մեջ պահվող կանանց տրամադրվող անձնական հիգիենայի պարագաները հաճախ բավարար չեն, ուստի առաջարկվում է համավարակի առկայության դեպքում ավելացնել կանանց խնամքի պարագաները։

«ՔԿՀ-ներում սնունդը տրամադրում է «Արտ Լանչ» ընկերությունը։ Մենք առաջարկում ենք նման իրավիճակներում ավելացնել սննդատեսակները, ավելի բարձր կալորիականությամբ սննդամթերք ներառել ցանկում։ Իսկ ՔԿՀ-ներում եղած կենսապայմանների մասին բազմիցս խոսել ենք։ Առաջարկում ենք բարելավել խցային պայմանները, հատկապես եթե խոսքը վերաբերում է այն կանանց, որոնք մինչեւ երեք տարեկան երեխաների են խնամում»,- ասաց Նարե Հովհաննիսյանը։

Պրոբացիայի ծառայության պետ Գեւորգ Սիմոնյանը նշեց՝ ինչպես մյուս պետական մարմինները, այնպես էլ Պրոբացիայի ծառայությունն իր ունեցած գործիքակազմով պատրաստ չէր համավարակին։ Այդ օրերին Պրոբացիայի ծառայությանն իրավիճակը պարտադրել է նոր գործիքակազմ ձեռք բերել եւ անհրաժեշտ փոփոխություններ անել։

«Պրոբացիայի ծառայությունը պարբերաբար խորհրդատվական զեկույցներ է պատրաստում․ մեր մասնագետն այցելում է քրեակատարողական հիմնարկ, զրուցում դատապարտյալի հետ եւ համապատասխան հարցազրույցի արձանագրությունից հետո ամփոփում է իր կազմած զեկույցը։ Կորոնավիրուսի տարածումից հետո դա անհնար դարձավ, քանի որ սահմանափակումներ կային։ Մենք շատ արագ կազմակերպեցինք էլեկտրոնային ծրագրի ներդրումը, որի միջոցով հնարավոր եղավ հաղորդակցվել ու հարցազրույցներ անցկացնել՝ հասնելով նրան, որ դատապարտյալների իրավունքներն այս հարցում չխախտվեն»,- ասաց Պրոբացիայի ծառայության պետը։

«Ալիք Մեդիայի» թղթակցի հարցին՝ իսկ Հայաստանի ձեռք բերած էլեկտրոնային վերահսկողության նոր սարքավորումների կիրառումն արմատական ի՞նչ փոփոխություններ կարող է մտցնել արդարադատության համակարգում, Գեւորգ Սիմոնյանը պատասխանեց՝ Պրոբացիայի ծառայության նպատակն է պատժողական քաղաքականությունից անցնել դեպի վերականգնողականը։

«Եթե կարողանանք բոլոր տեսակի հսկողություններն արդյունավետ իրականացնել՝ անձանց չմեկուսացնելով հասարակությունից եւ ընտանիքից, ապա մեր ինստիտուտը կհամարենք կայացած։ Օրենքը թույլ է տալիս էլեկտրոնային հսկողության սարքեր կիրառել ոչ միան խափանման միջոցի դեպքում, այլեւ պատժից պայմանական վաղակետ ազատված մարդկանց նկատմամբ։ Սա գործիք է, որը կարող են դատարանները կիրառել, եւ մենք իսկապես կփորձենք ամեն ինչ անել, որ Հայաստանում այս ինստիտուտը զարգանա»,- ասաց Պրոբացիայի ծառայության պետը։

Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը շնորհակալություն հայտնեց ուսումնասիրություններ կատարած ՀԿ-ին, ապա նշեց՝ նման կոնֆերանսները հնարավորություն են տալիս ամփոփելու, թե ինչ խնդիրներ են արձանագրվել, եւ հետեւություններ անել։

Levon BalyanՓոխնախարարը վստահեցրեց՝ արձանագրված խնդիրները լուծելու ուղղությամբ գործուն միջոցներ կձեռնարկվեն։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն պահանջում է Նավալնու անհապաղ ազատ արձակումը
հաջորդը
Ցանկանում են Ռուսաստանը ճանաչել ահաբեկչության հովանավոր պետություն

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Օ, սպորտ, դու խաղաղությո՞ւն ես

    19:23 | 29.03.2023
  • Ռուսաստանը մինչեւ 2025-ը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

    18:38 | 29.03.2023
  • Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթեր՝ հինգշաբթի եւ կիրակի օրերին

    17:57 | 29.03.2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

    14:59 | 29.03.2023
  • Եթե Ադրբեջանը հարձակվի ՀՀ-ի վրա, չենք կարողանա միջամտել․...

    14:16 | 29.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 3

    Ղարաբաղյան պոեմ

  • 4

    Լրագրողներից փախչող ապագա ՄԻՊ-ը

  • 5

    Արեւմուտքը տարբեր հիմքեր կգտնի, որ ՀՀ-ի օգտին ընդունված...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա