• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

ԵԽ-ն Ադրբեջանին կոչ է անում դուրս բերելու զորքերը ՀՀ տարածքից

aliq 13:00 | 10.02.2023
aliq 13:00 | 10.02.2023
European Parliament

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունները վերանայող նոր զեկույց է պատրաստել։ Նոր զեկույցում ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը, որը խախտել է խաղաղության հասնելու համար նախկինում ձեռնարկված փորձերը եւ հանգեցրել Հայաստանի ինքնիշխան տարածքի՝ ադրբեջանական ուժերի բռնազավթմանը: Ընդգծելով, որ այս վերջին ագրեսիան ուղղակի կապ չունի ԼՂ-ի շուրջը երկարաժամկետ հակամարտության հետ՝ զեկույցը Ադրբեջանի իշխանություններին Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից զորքերը դուրս բերելու կոչ է անում։

Խաղաղության պայմանագիրը պետք է ներառի ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը երաշխավորող դրույթներ

Զեկույցը նաեւ հորդորում է երկու երկրների կառավարություններին աշխատել համապարփակ եւ փոխընդունելի խաղաղության պայմանագրի շուրջ, իսկ ԵՄ-ին հորդորում է շարունակաբար ներգրավվել, միջնորդել եւ արդյունավետորեն նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են նաեւ, որ արդյունավետ լինելու համար խաղաղության ցանկացած պայմանագիր պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, փախստականների եւ ներքին տեղահանվածների արագ եւ անվտանգ վերադարձն իրենց տներ:

Հայաստանի մեդիա միջավայրը դեռեւս բեւեռացված է

Զեկույցը ողջունում է 2021-ի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելն ու այն իրականացնելու Հայաստանի հանձնառությունը։ ԵԽ պատգամավորները կոչ են անում նաեւ Եվրամիությանն ու Հայաստանին սերտորեն աշխատելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ընթացիկ եւ ապագա բարեփոխումների իրականացման վրա՝ շեշտելով, որ այն ընդգրկում է համատեղ աշխատանքի լայն շրջանակ: Ողջունելով լրատվամիջոցների ազատության առումով բարելավումները՝ ԵԽ զեկույցում նշվում է, որ երկրի մեդիա միջավայրը դեռեւս բեւեռացված է, ԵԽ պատգամավորները մտահոգված են լրագրողների նկատմամբ ատելության խոսքի եւ ֆիզիկական բռնության դեպքերով։ ԵԽ պատգամավորները կոչ են անում ջանքեր գործադրելու երկրի մեդիա ոլորտի բազմազանության եւ մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ:

Երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին զեկույցը եւս մեկ անգամ վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի հանձնառությունը եւ մի շարք կարեւոր ոլորտներում Հայաստանի ու ԵՄ-ի համագործակցությանը։ Որպես այս ուղղությամբ կարեւոր քայլ՝ ողջունում ենք Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը եւ Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում երաշխավորելու գրեթե երկու ամիս արգելափակված Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը»,- քվեարկությունից հետո ասել է զեկուցող Անդրեյ Կովաչեւը։

Զեկույցն ընդունվել է 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովի քվեարկությունից հետո տեքստն ամբողջությամբ կներկայացվի Եվրախորհրդարանի հաստատմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Կերտելով» պատմությունը
հաջորդը
Կրեմլում նախատեսում են Ուկրաինայի դեմ ձգձգվող պատերազմ վարել․ ISW

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 2

    Առերեսվել իրականությանը

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա