• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Աշխարհը լրջագույն խնդրի առջեւ է կանգնած․ Անտոնիու Գուտերեշ

aliq 14:02 | 15.02.2023
aliq 14:02 | 15.02.2023
António Guterres UN

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ գլոբալ տաքացման հետեւանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարող է բերել ամբողջական երկրների ջրասույզ լինելուն, ինչը կհանգեցնի այնպիսի մասշտաբների զանգվածային մահացության, որպիսին նկարագրված է Աստվածաշնչում՝ ջրհեղեղի դրվագում։ Գուտերեշը կոչ է արել երկրներին փոփոխություններ կատարելու իրենց օրենսդրություններում, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի ապաստան տրամադրել եւ լավագույն պատշպանվածություն ապահովել նրանց համար, ովքեր կարող են տուժել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջանալիք հնարավոր աղետից։

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում ցածրադիր մերձափնյա շրջաններում ապրում է մոտ 900 միլիոն մարդ, եւ նրանք բոլորն էլ  խիստ ռիսկային գոտում են։ «Ամբողջական երկրներ կարող են ընդմիշտ անհետանալ»,- նախազգուշացրել է Գուտերեշը։ Սառցադաշտերի շարունակական հալման պայմաններում ջրասույզ լինելու վտանգի առաջ են կանգնած ոչ միայն կղզային պետությունները։ Նույնիսկ Նիդերլանդները, Բանգլադեշը, Հնդկաստանն ու Չինաստանն են ռիսկային գոտում։

Բնապահպանները նշում են, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կուղեկցվի ավելի հաճախակիացող հեղեղումներով ու փոթորիկներով։ Ընդ որում, ե՛ւ ջուրը, ե՛ւ հողը կաղտոտվեն աղով եւ մարդու բնականոն կենսագործունեության համար կդառնան ոչ պիտանի։

Գիտական հաշվակներով՝ 1900-2018 թվականներին համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 15-25 սմ-ով։ Եթե մինչեւ 2100 թվականը Երկիր մոլորակի վրա օդի ջերմաստիճանը տաքանա 2 աստիճանով, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա եւս 43 սմ-ով։ Եթե ջերմաստիճանը ավելանա 3-4 աստիճանով, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մինչեւ 84 սմ-ով։

Science հանդեսն այս տարեսկզբին հրապարակել էր հետազոտություն, ըստ որի՝ գլոբալ տաքացման ներկա տեմպերի պահպանման դեպքում 2100 թվականին հալված կլինի սառցադաշտերի 68 տոկոսը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը երաշխավորելու կոչ Ադրբեջանին
հաջորդը
Վերահաստատել են հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել....

    22:14 | 30.03.2023
  • Լաչինում անցակետ ստեղծելու եռակողմ քննարկումներ չեն եղել. ՌԴ...

    20:06 | 30.03.2023
  • Ուկրաինային կփոխանցվի 12 դիզելային գնացք

    18:58 | 30.03.2023
  • Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրամադրող բուհերի ցանկը

    16:48 | 30.03.2023
  • Շրջափակման հետեւանքով Արցախն օրական կորցնում է առնվազն 1,9...

    15:59 | 30.03.2023

ընտրանի

  • 1

    Առերեսվել իրականությանը

  • 2

    Անիում ՔՊ-ն հաղթեց

  • 3

    Հայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան

  • 4

    Ազատյանը հեռացավ վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում․ Լեւոն...

  • 5

    Ղարաբաղյան պոեմ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728  
« Հնվ   Մրտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա